Լրահոս

Ինչ է խնդրել Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) փոխանցել ընտանիքի անդամներին

 

arayik-xandoyan-miaynak-gayl

armlur.am — Ազատամարտիկ, արցախյան ազատամարտի հերոս, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը, իր փաստաբանին` Արայիկ Պապիկյանին, խնդրել է ընտանիքի անդամներին փոխանցել, որ ինքը լավ է. «Ուղղակի ասեք, որ ես շատ եմ սիրում իմ հայրենիքին ու իմ ժողովրդին»,- ArmLur.am-ի հետ զրույցում Խանդոյանի խոսքերը մեջբերեց փաստաբանը: Վերջինիս խոսքով`  ողջ բուժանձնակազմն ու հսկող ոստիկանները Խանդոյանի հիվանդասենյակ էին մտել` կենդանի հերոսի ձեռքը սեղմելու և իրենց երախտիքը հայտնելու համար: Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը ՊՊԾ գնդում հրազենային վնասվածք էր ստացել, սակայն գունդը չէր լքել և  մինչ «Սասնա ծռեր» խմբավորման հանձնվելը մնացել էր ընկերների հետ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing