Ինչ են գրում ռուսական ԶԼՄ-ները Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման մասին

0

Ռուսական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության վեհաժողովը, ինչպես նաև Հայաստանի ու Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործըկերության համաձայնագրի ստորագրումը:

«Սերժ Սարգսյանը և նրա եվրոպացի գործընկերները վեհաժողովի պատմական իրադարձություն են անվանել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը Հայաստանի և Եվրամիության միջև,» գրում է rbc.ru-ն՝ հիշեցնելով, որ 2013 թվականին սեպտեմբերին Հայաստանը պատրաստվում էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սարգսյանը հայտարարեց, որ Երևանը չի ստորագրելու այն:РБК-ն ուշադրություն է հրավիրում «կոնյակ» բառի վրա, որը հայ արտադրողները դեռ 25 տարի իրավունք կունենան օգտագործել: Դրանից հետո Հայաստանում արտադրվող խմիչքը պետք է բրենդի կոչվի, որի ֆրանսիացի գինեգործների դժգոհությունը չհարուցի: Փաստաթղթում դիտավորյալ անդրադարձ չկա Հայաստանի ու ԵՄ միջև ազատ առևտրի գոտուն, որ հակասություններ չլիեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանների հետ, գրում է գործակալությունը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին:

Gazeta.ru-ն իր անդրադարձը վերնագրել է «Արևելյան գործընկերություն. Մոսկվայի դաշնակիցներն արևմուտք են հեռանում»: Կայքը գրում է, որ նոր համաձայնագիրը նախատեսում է տարբեր ոլորտներում լայն համագործակցություն Երևանի և Բրյուսելի միջև: «Գազետան» հոդվածում թվարկում է նաև, թե Հայաստանն ինչ հնարավորություններ է ստանալու ԵՄ հետ նոր համաձայնագրի ստորագրման շնորհիվ:

Հայաստանը միջոցներ կստանա քաղաքացիական հասարակության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, էներգիայի այլընտրանքային աղբյուրների, բիզնեսի զարգացման համար: Սպուտնիկ լրատվամիջոցի հայկական էջը համաձայնագրի ստորագրումը վերնագրել է «Հայաստան-ԵՄ աղմկահարույց համաձայնագիրը ստորագրվեց»:Նովայա գազետան իր անդրադարձում նշում է, որ չնայած Հայաստանն ինտեգրվում է Ռուսաստանի և Եվրասիական միության հետ, Եվրամիության հետ համապարփակ գործընկրության համաձայնագիր է ստորագրել, որը խորությամբ մի փոքր զիջում է չկայացած ասոցացման համաձայնագրին: Նովայա գազետայի հոդվածը վերնագրված է «Եվրոպայի ձգողականությունը»:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache