Ի՞նչ եղավ, երբ ես՝ ներարկված հասա Չինաստան․ Բացահայտում․ Մաս 2

0

Հարգելի հայրենակիցներ, եթե դեռ չեք ընթերցել առաջին մասը, խորհուրդ ենք տալիս՝ կարդալ և նոր վերադառնալ այստեղ, երկրորդ մասը կարդալու համար․․․

Առաջին մասը կարող եք կարդալ սեղմելով այստեղ

Իսկ եթե արդեն կարդացել եք, ապա Newstime.am-ը ձեզ է ներկայացնում մի պատմություն, որը կհետաքրքիր ու հարցրեր կառաջացնի շատերիդ մոտ։ ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

-Երբ արդեն հասա Չինաստան, օդանավակայանում ինձ էր սպասում մի մարդ, ով հեռավորության վրա ինձ հետ շփվելով ուղեկցեց դեպի դուրս, որտեղ կանգնած էր նրանց ավտոմեքենան․․․

Այդ մարդը հրաժեշտ տվեց ինձ՝ հրահանգելովնստել ավտոմեքենան, որտեղ վարորդն ու նա կողքը նստած անձը հատուկ համազգեստով էին․․․

 

Վախն ու անհանգստությունը վաղուց արդեն դուրս չէին գալիս սրտիցս, սակայն, ես ինձ խոստացել էի, որ պետք է անեմ այն, ինչ ասում են նրանք, մինչ տեսնեմ գլխիս գալիքը, տեսնեմ թե ինչպես եմ սրա տակից դուրս գալու․․․

 

Ճանապարհին հետս գրեթե ոչ մի բառ չփոխանակեցին։ Ինձ տարան ինչ-որ հյուրանոց, տվեցին բավակնչափ գումար և հեռացան։ Ամենտարօրինակն այն էր, որ այդ գումարը հնարավորինս մանր տեսքով էին տվել, թեպետ ավելի հարմար կլիներ կրեդիտ քարդը կամ գոնե մեծ թղթադրամները։ Ինչևէ տեղավորվեցի հյուրանոցային համարումս ու փորձեցի մի փոքր քնել․․․

 

Չէր անցել մեկ ժամ, երբ դռան թակոց ձայնից արթնացա։ Մաքրուհին էր․ տարեց ու ժպտեես մի կին։ Մի քանի օր անց իմացա, որ այդ կինը այլևս չի աշխատում այդ հյուրանոցում, քանի որ հիվանդանոցում ծանր վիճակով պառկած է․․․

 

Օր օրի իմանում է, որ հյուրանոցի աշխատակիցները, որտեղ ես ապրում էի, հերթով չէին գալիս աշխատանքի, իսկ ոմանք էլ հիվանդանոց էին գնում։ Այնեղ մնալուս 4-րդ օրը աչքերիս դեմը հյուրանոցի տնօրենը, ով կլիներ մոտ 70 տարեկան, կարծես խեղդվելով հանկարծակի վայր ընկավ գետնին ու երեկոյան իմացանք, որ նրան փրկել չի հաջողվել․․․

 

Թերևս, ով էլ որ լիներ իմ տեղը, արդեն կհասկանար, որ իմ այդ հյուրանոց գնալն ու այնտեղ կատարվող իրադարձությունները պարզապես զուգադիպություններ չէին․ անկասկած պատճառը ես էի․․․

 

Ինձ հրահանգված էր հյուրանոցում սպասել միքանի օր, մինչ իրենց մասնաճյուղի աշխատակիցները կտանեն իրենց լաբորատորիա։ Անցավ 5 օր, բայց ոչ ոք չկար, իսկ ես ոչ մի կոնտակտ չունեի իրենց հետ։ Արդեն սկսում էի մտածել, որ իմ հետևից այդպես էլ ոչ ոք չի գալու։ Պարզապես տարօրինակն այստեղ այն էր նաև, որ եթե ուզում էին ազատվել ինձանից, ապա որն էր այդքան գումար տալու պատճառը, այն էլ կանխիկ․․․

 

Երբ հյուրանոցի ինձ հետ շփվող աշխատակիցների մոտ նկատվում էր առողջական վատթարացում, ինձ մոտ կասկած չէր մնացել, որ ես ինչ-որ վարակ եմ կրում, բայց ի՞նչ վարակ, ու ինչպես էի ես նրանց վարակում, եթե ինձ լավ էի զգում ու նրանց հետ գրեթե ոչ մի ուղղկի կկոնտակտի մեջ չէի մտնում։ Սրանք հարցեր էին, որ ինձ հուզում էին այնքան, որքան որ իմ հետագա ճակատագիրը․․․

 

Մեկ շաբաթ անց, երբ ես այնտեղ էի, հեռուստացույցով պատահաբար տեսա մարդկանց, ովքեր այն նույն համազգեստով էին, որով ինձ դիմավորել և բերել էին հյուրանոց։ Չինաստանում ինչ-որ համաճարակ էր տարածվում, որը սակայն չէի կապում ինձ, քանի որ հյուրանոցի տարածքից ընդամենը երկու անգամ էի դուրս եկել ու չէի կարող ամբողջ Չինաստանով մեկ վարակ տարածեի։ Բացի այդ, քանի որ իմ առողջական վիճակը այդպես էչ չէր վատանում, արդեն կարծում էի, որ հյուրանոցի աշխատակիցների խնդիրների պատճառը ոչ թե ես էի, այլ այդ համաճարակը․․․

 

Անցավ ևս 3 օր ու տեսնելով, որ մոտս եղած գումարն արդեն սկսում է սպառվել, որոշեցի հետ վերադառնալ հայերիք, որ չգիտեի թե ինչ պետք է անեի այնտեղ ու վախենում էի ես էլ այդ նոր համաճարակի զոհը դառնայի։ Անմիջապես տոմս գնեցի ու հաջորդ օրն արդեն հայրենիքում էի…

 

Որքան մեծ եղավ զարմանքս, երբ հայրենիք հասնելուն պես, օդանավակայանում հանդիպեցի մեր խմբի անդամներից մեկին, ով բավական շփոթված և վախեցած էր։ Մոտեցա նրան ու պարզվեց, որ հազիվ է կարողացել վերադառնալ այն երկրից, որտեղ նրան ուղարկել էին։ վերջինիս գործուել էին Իտալիա․․․

 

Նա ասաց, որ անպայման պետք է խոսենք, մնում է միայն աննկատ կարողանանք փախչել օդանավակայանից։ Ինձ էլ ոչինչ տարօրինակ չէր թվում ու համաձայնելով նրա հետ, մի կերպ ճողոպրեցինք այնտեղից ու գնացինք նրա ծանոթներից մեկի տուն, ով վաղուց արդեն այնտեղ չէր ապրում․․․

 

Նա պատմեց, որ ինքն անձամբ ճանաչել էր ընկերոջս, ով ավտովթարի էր ենթարկվել, պատմեց, որ ընկերս ամեն ինչ շատ լավ գիտեր ու դրա համար էլ վերացրին նրան։ Պատմեց, որ այս ամենը մի մեծ դավադրություն էր, որ մեզ օգտագործում էին ընդամենը մեկ բանի համար․ վարակն ամբողջ աշխարհով մեկ տարածելու նպատակով։ Նա նույնպես չգիտեր թե կոնկրետ ինչով էինք մենք հիվանդ, որ մեզ վատ չենք զգում, բայց ստիպում ենք մյուսներին հերթ կանգնել հիվանդանոցի դռների առաջ․․․

 

Պատմեց, որ Իտալիայում իրենն նույնպես կնխիկ բավական մեծ գումար էին տվել։ Միանգամից պարզ դարձավ, որ այն ինչին մենք դիպչում ենք դառնում է վարակի փոխանցման պատճառ։ Անկեղծ ասած մենք չգիտեինք, աշխարհում հասունացող այդ նոր համաճարակի հետ մենք կապ ունեինք թե ոչ, բայց մի բան ակնհայտր էր․ մեզ պետք էր մեկուսանալ ու թաքնվել, քանի որ իմացա՝ ենթադրեցի, որ մեր խմբի բոլոր անդամներնի հետևից այդպես էլ ոչ ոք չէր գնացել, ու բացառված չէր, որ հիմա կգային․․․

 

Երեք օր անց, հետս բնակվող մարդու առողջական վիճակը սկսեց վատանալ ու հասավ այն աստիճանի, որ բժշկի կարիք կար։ Սակայն վախենում էինք տանից դուրս գալ կամ բժիշկ կանչել։ Նա այդպես էլ չթողեց որևէ մեկին կանչեմ ու կամ իրեն հիվանդանոց տանեմ։ Խնդրեց, որ մի այլ տեղ գտնեմ ապրելուս համար և որ ամենակարևորն էր՝ ամեն գնով պարզել թե այդ ինչով ենք մենք վարակված ու ինչպես կարող ենք դրա դեմն առնել։ Նա ինձ տվեց լաբորատորիայի աշխատակիցների մեկի հասցեն ու խնդրեց, որ ամեն գնով պարզեմ իրականությունը ու գուցե հնարավոր լինի փրկելու իր ու մյուսների կյանքը․․․․

 

Արդեն հոգնել էի այդ ոչինչ չլուծող վախից ու շփոթվածությունից․ որոշեցի մեջս ուժ գտնել ու անցնել գործի։ Այդ տանը ինքնածեն մի զենք կար, որը ինձ դեռ շատ էր օգնելու։ Երկու օր իրենց սեփական տան դիմաց տեսա այդ աշխատակցին, ով զբոսնում էր իր մոր հետ։ Անմիջապես մոտեցա։ Նա տեսնելով ինձ խառնվեց իրար ու խնդրեց, որ թույլ տամ իր մորը ներս տանի ու գա։ Բնականաբար չհամաձայնեցի ու քայլերս արագացնելով էլ ավելի մոտեցա․ այդ պահին նա բղավեց, որ կանգնեմ, հակառակ դեպքում իմ պատճառով իր մայրը գուցե էլ չապրի․․․

 

Իսկ ինչու՞ հենց մայրը, մի՞թե ես այդքան վտանգավոր էի այդ տիկնոջ համար։ Նա խոստացավ, որ ամեն բան կպատմի։ Եվ տարօրինակն այն էր, որ ես այդ ժամանակ ոչնչով չէի սպառնացել նրան, այլ ընդամենը ուզում էի մոտենալ և խոսել, իսկ մոտիս զենքը զուտ ապահովության համար էր։ Սակայն աշխատակցի այդ աստիճան վրդովմունքն ինձ համոզեց, որ առանց զենք էլ ես պակաս վտանագավոր չեմ․․․

 

Համաձայնեցի․ նա մորը տարավ ներս ու խնդրեց, որ հեռավորության վրա խոսենք։ Առաջարկեց գնալ ու տան հետևի այգում զրուցել։ Երբ գնացինք, մոտից հանեց դանակն ու սպառնաց, որ եթե հենց հիմա չանհետանամ, ապա սա կլինի իմ վերջին օրը․ Որքան մեծ էր ուրախությունս, որ մեջքիս ետևում զենք կար։ Զենքն ուղղելով իր կողմն ու վերջինիս հիստերիկ շարժումներից ու աղաչանքներից հետո, համաձայնեց խոսել․․․

 

-Որեմն լսիր․ այն որ դու այսօր դեռ կենդանի ես, հավատա, որ դա ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում։ Դու գոնե գիտես, որ ձեր խմբի գրեթե բոլոր անդամներն արդեն էլ չկան․․․

 

Այս խոսքերը լսելուց հետո, ինձ էլ ոչինչ ետ չէր պահում։ Մոտեցա ու վրդովված վիճակով ստիպեցի, որպեսզի հենց հիմա պատմի այն ինչի մասին, որ տեղյակ է, ու պատմի բոլոր մանրամասնություններով։ Դժբախտաբար այն, ինչ պատմեց լաբորատորիայի այդ աշխատակիցը, դեռ երկար չէի կարողանալու մարսել։ Նա խոսում էր հանգիստ, առանց լարվելու ու պատմում էր ողջ ճշմարտությունը։ Ժողովուրդ այժմ ուզում եմ ձեր հետ կիսվել այն ամենով ինչն ինձ պատմեց լաբորատորիայի այդ գործակալը․ Լսեք և զգույշ եղեք․․․

Հեղինակ՝ Ա․ Ջ․ / ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ >>>> Այն ինչ պատմեց լաբորատորիայի գործակալը՝ ցնցող էր ու անհավատալի․ ՄԱՍ-3


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները