Ինչ հարստություն ունի Արփինե Հովհաննիսյանը

 

arpine

hayeli.am-ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքի մասին հայտարարագիր է ներկայացրել, որտեղ նշված է, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (27.09.2016) Արփինե Հովհաննիսյանը հայտարարագրել է 1 միլիոն 500 հազար ՀՀ դրամ:

Արփինե Հովհաննիսյանի հետ փոխկապակցված անձի՝ մոր ունեցվածքի մասին տվյալները պաշտպանված են:




Արդարադատության նախարարն անշարժ գույք չի հայտարարագրել:

Ըստ հայտարարագրի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն (2016 թ. սեպտեմբերի 27) ստացված եկամուտները կազմում են 7 միլիոն 15 հազար ՀՀ դրամ:

Որպես շարժական գույք Արփինե Հովհաննիսյանը հայտարարագրել է TOYOTA PRIUS HIBRID 1.8 մարդատար ավտոմոբիլ:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author