Լրահոս

Ինչ հնարավորություն ունի «Игла»-ն և ինչ էր «անելու» Սամվել Բաբայանը

 

Երեկ, ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության հետ կապված: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայութան մամուլի կենտրոնը հայտնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը»,-ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ:

ԱԱԾ հայտնաբերած զենքը և դրա հետ Սամվել Բաբայանի անունը կապելը, իսկապես կասկածներու տեղիք է տալիս: Եթե զենքը կապվում է քաղաքական գործչի հետ, ապա հասկանալի, որ անվտանգության մարմինները փորձում են ստեղծել տպավորություն, որ այն պետք է օգտագործվեր քաղաքական նպատակով:

Նախ պետք է հասկանալ, թե ինչ նպատակի համար է նախատեսված այս զինատեսակը: «Игла»-ն տեղափոխելի զենթիա-հրթիռային համակարգ է խորհրդային եւ ռուսական արտադրության, որը համապատասխանում է ամերիկյան եւ ՆԱՏՕ զորքերում առկա «SA-18 Grouse»-ին (հայտնի նաեւ Շոտլանդական ճպուռ անունով): Նախատեսված է ցածր բարձրություններից թռչող օդային թիրախների խոցման համար հանդիպակաց եւ վազանցող ընթացքների ժամանակ, որի ընթացքում առաջացնում է կեղծ ջերմային ալիքային խոչընդոտներ: Խորհրդային զինանոց մուտք է գործել 1983.-ին: Ներկայումս գտնվում է ՌԴ եւ ԱՊՀ երկրների զինված ուժերի զինանոցում: Սկսած 1994 թվականից այն նաեւ արտահանվում է: Կիրառվում է աշխարհի 30 երկրներում` ներառյալ Բուլղարիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Վիետնամ, Սերբիա, Սլովենիա Խորվաթիա, Մոնտենեգրո, Լեհաստան Գերմանիա Ֆինլանդիա, Հնդկաստան, Իրաք, Մալայզիա, Սինգապուր, Սիրիա, Հարավային Կորեա, Բրազիլիա, Մեքսիկա, Ուգանդա, Անգոլա եւ այլն:

Հետաքրքիր է, որ Բաբայան Սամվելի ձերբակալությունից առաջ իշխանության ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները հայտարարում էին, թե մոտ ժամանակներում կձերբակալվի Արցախի բանակի նախկին հրամանատարը: Այդ լրատվամիջոցները նշում էին, որ նա պատրաստվում էր «Սասնա Ծռեր 2» գործողություն իրականացնել: Իհարկե հետաքրքիր է իմանալ, թե ԱԱԾ գաղտնի գործողության մասին ինչպես են իմացել լրատվամիջոցները, սակայն մեկ այլ հետաքրքիր պահ էլ կա այստեղ: Հետաքրքիր է, թե Սամվել Բաբայանը «Игла»-ով ինչպես էր «Սասնա Ծռեր 2» գործողություն իրականացնելու: Ամենայն հավանականությամբ նյութի հեղինակները տեղեկացված չեն եղել, որ «Игла»-ն հակաօդային պաշտպանության միջոց է ու դրանով ՊՊԾ գունդ կամ ցամաքային այլ օբյեկտ գրավելը անհնար է:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing