Լրահոս

Ինչ իրավիճակ է «Էրեբունի» ԲԿ-ում, և ի՞նչ է սպասվում «Սասնա ծռերի» վիրավորներին (տեսանյութ)

 

13833390_1251612314878817_1356356036_o-600x337

armlur.am — Ինչպես հայտնի է` այսօր գիշերը միջադեպ էր գրանցվել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում: Միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում էին ստացել և «Էրեբունի» ԲԿ տեղափոխվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամնեն Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Այցելելով Էրեբունի ԲԿ` ArmLur.am-ն ականատես եղավ, թե ինչպիսի հսկողություն է սահմանված ԲԿ-ի տարածքում, մասնավորապես լրագրողներին չթողեցին ներս մտնել, իսկ այնուհետև ներս մտնել չթողեցին նաև վիրավոր Աշոտ Պետրոսյանի հարազատներին: Պետրոսյանի դուստր Տաթևիկը դիմեց փաստաբան Հայարփի Սարգսյանին, ով եկավ ԲԿ, սակայն նրան նույնպես չթողեցին տեսակցել Աշոտին, այնուհետև վերջինս ԲԿ-ի տարածք հրավիրեց ՄԻՊ արագ արձագանքման խմբին: Ինչպես հայտնի է` Էրեբունի ԲԿ-ում է գտնվում նաև դեռևս հուլիսի 17-ին խմբավորման վիրավորված անդամ Թաթուլ Թամրազյանը, ով շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Էրեբունի Բկ-ի ինտենսիվ թերապիայի բաժնի ղեկավար Հարություն Մանգոյանը նշեց, որ նրա վիճակը կայուն ծանր է: Անդրադառնալով այսօր ադեն ԲԿ տեղափոխված վիրավորներին` նա հայտնեց, որ երկու վիրավորն էլ այսօր կմնան վերակենդանացման բաժանմունքում, վաղը նոր պարզ կլինի նրանց կտեղափոխեն հիվանդասենյակ, թե ոչ: Հավելենք, որ Էրեբունի ԲԿ բացի Տաթևիկից եկել էր նաև Աշոտ Պետրոսյանի որդին` Գարուշը, ով ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջերս է եկել Ռուսաստանի Դաշնությունից: Հավելենք, որ Աշոտ Պետրոսյանի զավակները չէին ցանկանում խոսել խմբավորման կամ հոր արարքի մասին և որևէ որակում տալ: Տաթևիկը միայն նշեց, որ վերջերս իրենց տուն իրավապահներ են այցելել, ցանկանալով նրան համոզել, որ ինքը մտնի ՊՊԾ գնդի տարածք և հորը համոզի դուրս գալ այնտեղից և զենքերը վայր դնել:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing