Լրահոս

Ինչ կապ ունի ադրբեջանական խնձորը Կարեն Կարապետյանի հետ

 

Ազգային Ժողովի ընտրություններից հետո Հայաստանում ներքին վերադասավորումների փուլն է:Ամենաթեժ կետը իշխող ՀՀԿ-ում է: Իշխող կուսակցության մի քանի թևեր փորձում են կառավարման օղակում իրենց արժանի տեղը զբաղեցնել: Նույն այդ թևերի միջև  կա նաև լուռ հակամարտություն:

ՀՀԿ-ում ամենաինտրիգայինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերություններն են: Նախագահ Սերժ Սարգսյանը կարծես չի ցանկանում հեռանալ իշխանության ղեկից, իսկ վարչապետ Կարեն կարապետյանը ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը համարում է մեծամասամբ իր աշխատանքի արդյունքը: Երկու գործիչներն էլ ունեն երկիրը ղեկավարելու հավակնություն, սակայն նրանցից մեկը պետք է հետ քայլ անի:

Իհարկե այս պահին դժվար է պատկերացնել, որ նրանցից մեկը ինքնակամ հետքայլ անի: Ինչպես մամուլի մի շարք հրապարակումներից է պարզ դառնում Կարապետյանի և Սարգսյանի միջև քաղաքական հակամարտությունը արդեն իսկ սկսվել է:

Այս համատեքստում բավական հետաքրքիր է ադրբեջանական խնձորների ներկրման աղմուկը: Անհայտ անձիք Հայաստան են ներկրել մեծ քանակությամբ ադրբեջանական խնձոր: Խնդիրը ակտիվ լուսաբանում են իշխանական հեռուստաընկերությունները: Բոլորը փնտրում են մեղավորներին:

Հայաստանումը ներկրումը պետք է վերահսկի ՊԵԿ մաքսային ծառայությունը: Այնպես որ ի վերջո ադրբեջանական խնձորների ներկրման համար պետք է պատասխան տա ՊԵԿ-ը, իսկ ՊԵԿ ղեկավարը ինչպես հայտնի է Կարեն Կարապետյանի ամենավստահելի կադրերից մեկն է:

Այնպես որ այս աղմուկը կարծես կապ ունի  Կարեն Կարապետյանի հետ: Իշխանության հակակարապետյանական թիմը ցույց է տալիս, որ Կարապետյանի թիմը այդքան էլ լավ չի տիրապետում իրավիճակին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing