Լրահոս

Ինչ կարողության տեր են նոր նախարարները

 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած հայտարարագրերից տեղեկանում ենք, որ նախարարները հիմնականում հանրության աչքից հեռու են պահում իրենց անշարժ ու շարժական գույքի մասին տվյալները: Իրենց ունեցվածքի վերաբերյալ համեմատաբար «ճոխ» տվյալներ են ներկայացրել նոր կառավարության ձևավորումից հետո նշանակված նախարարները:

Առողջապահության  նախարար Լևոն Ալթունյանը նախորդ տարի 184 մլն 131 հազար դրամ եկամուտ է ունեցել, որի մեծ մասը գոյացել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից ու շահաբաժիններից: Առողջապահության նախարարը նախորդ տարի 100 մլն դրամ շահաբաժին է ստացել: Աշխատավարձից ստացված նրա եկամուտը կազմել է 79 մլն 884 հազար դրամ:Լևոն Ալթունյանի հանձնած փոխառությունները պաշտոնն ստանձնելու դրությամբ կազմել են 165 մլն 791 հազար դոլար, 29 մլն  029 հազար դրամ, բաժնետոմսերը՝ 634 մլն 065 հազար դրամ, պարտատոմսերը՝ 17 մլն 950 հազար դրամ:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախորդ տարի 50 հազար դոլար փոխառություն է հանձնել: Նա տրված փոխառություններից տարվա ընթացքում 755 հազար դրամ տոկոս է ստացել: Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 196 մլն 307 հազար և 2 մլն 725 հազար դրամ: Իգնատի Առաքելյանը նախորդ տարի նաև գույք է օտարել՝ 47 հազար եվրո արժողությամբ: Գյուղատնտեսության նախարարի դրամական եկամուտները 2016-ին վերջին կազմել են 47 մլն 888 հազար դրամ, 150 հազար 891 դոլար և 47 հազար 755 եվրո:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարներինախարար Աշոտ Մանուկյանը նախորդ տարվա վերջին 138 հազար 965 դոլար փոխառություն է ունեցել, փոխառությունների դիմաց ավելի քան 4 մլն դրամ տոկոս է ստացել: Ընդհանուր առմամբ Մանուկյանը նախորդ տարի 40 մլն 944 հազար դրամ եկամուտ է ստացել, որը գոյացել է աշխատավարձից ու փոխառության տոկոսներից: Աշոտ Մանուկյանի դրամական միջոցները տարվա վերջին կազմել են 6 մլն 633 հազար դրամ և 45 հազար 167 ֆունտ ստերլինգ:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիոսյանը նույնպես աչքի է ընկնում իր դրամական միջոցներով: Նա պաշտոնն ստանձնելու դրությամբ ունեցել է 26 մլն դրամ, 628 հազար դոլար, 320 հազար եվրո դրամական միջոց: Պաշտոնը ստանձնելու դրությամբ նախարարն ունեցել է երեք ավտոմեքենա՝ «MERCEDES-BENZ S 350 L», «MERCEDES-BENZ S500L 4 MATIC», «PORSCHE PANAMERA GTS 4.8» մակնիշների:Նախարարն ունի երկու բնակարան, մեկ առանձնատուն, հողամաս, ամառանոց և հասարակական նշանակության շինություն:Մարտիրոսյանի եկամուտը կազմել է ավելի քան 56 մլն դրամ:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նախորդ տարվա ընթացքում դոլարով, ռուբլիով, դրամով ու եվրոյով փոխառություններ է վերցրել ու հանձնել, փոխառություններից 488 հազար դրամ տոկոս է ստացել: Վարձակալության դիմաց ավելի քան 7 հազար դոլար եկամուտ է ստացել նախարարը: Իսկ տարվա կտրվածքով նրա ընդհանուր եկամուտները, ներառյալ աշխատավարձը, կազմել են 55 մլն 329 հազար դրամ:Լևոն Մկրտչյանի դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 20 հազար դոլար, 45 հազար եվրո և 7 մլն դրամ:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նախորդ տարի 2 մլն 500 հազար դրամ արժողությամբ անշարժ գույք է ձեռք բերել: Տարվա վերջին  հայտարարագրել է 55 հազար դոլար դրամական միջոց: Նախարարի տարեկան եկամուտը կազմել է 8 մլն 719 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարԴավիթ Լոքյանը նախորդ տարի 47.5 մլն դրամ եկամուտ է ստացել, որի մեծ մասը գոյացել է շահաբաժիններից և ընդամենը մոտ 8 մլն դրամն է կազմել աշխատավարձը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը տարվա ընթացքում փոխառություններ է վերցրել ու հանձնել: Նա ստացել է ավելի քան 15 մլն դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից ու փոխառությունների տոկոսից:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նույնպես փոխառություն է հանձնել, տարվա վերջին փոխառության գումարը կազմել է մոտ 18 մլն դրամ և 35 հազար դոլար: Տրված փոխառություններից տարվա ընթացքում Վաչե Գաբրիելյանը երկու անգամ տոկոս է ստացել՝ 840 հազար և 1 մլն 800 հազար դրամ:2016-ին Վաչե Գաբրիելյանը ավելի քան 24 մլն դրամ եկամուտ է ունեցել, որը գոյացել է փոխառության դիմաց ստացված տոկոսներից ու աշխատավարձից: Նրա դրամական միջոցները տարեվերջին կազմել են 2 մլն դրամ:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախորդ տարի 15 մլն 705 հազար դրամ եկամուտ է ունեցել, որը գոյացել է աշխատավարձից: Տարեվերջին նրա դրամական եկամուտները կազմել են 15 մլն դրամ, 90 հազար դոլար և 4 հազար եվրո:

Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը նախորդ տարի ունեցել է 10 մլն 476 հազար դրամ եկամուտ: Տարվա վերջին նա հայտարարագրել է 12 մլն 140 հազար դրամ և 66 հազար 800 եվրո դրամական միջոց:Համեմատաբար համեստ միջոցներ են հայտարարագրել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Արփինե Հովհաննիսյանի դրամական միջոցները կազմել են ընդամենը 1 մլն 500 հազար դրամ, իսկ եկամուտը՝ 8 մլն 66 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Արծվիկ Մինասյանը տարվա վերջին հայտարարագրել է 4 մլն 750 հազար դրամ: Նա 10 մլն 375 հազար դրամ եկամուտ է ստացել, որը գոյացել է աշխատավարձից:

Արտեմ Ասատրյանը 6 մլն 770  հազար դրամ եկամուտ է ունեցել, որը գոյացել է աշխատավարձից: Տարվա վերջին նրա դրամական միջոցները կազմել են 29 մլն 500 հազար դրամ:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարագիրն՝ այստեղ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing