good-banner
Լրահոս

Ինչ կատարվեց, երբ Իսկանդերը մտավ հրապարակ

 

arm147444856612

lragir.am — Հանրապետության հրապարակում Անկախության 25-ամյակի ռազմական շքերթի հաղորդավարուհին ընդգծված հպարտությամբ ու պաթոսով հայտարարեց, որ հրապարակ են մտնում Իսկանդեր համալիրները: Պաթոսն այնքան ուժգին էր, որ հաղորդավարուհին այդ համալիրները ներկայացրեց այսպես՝ հրապարակ են մտնում 9Կ720 տեսակի Իսկանդեր օպերատիվ-մարտավարական մշակութային հրթիռային համալիրների ստորաբաժանումները: Հայտնի է, որ այդ համալիրից արտադրվում է երկու տեսակի՝ ներքին եւ արտահանման համար նախատեսված: Ըստ ամենայնի, Հայաստանին մատակարարվել է մոդիֆիկացված՝ մշակութային տարբերակը, հաշվի առնելով հայկական հնամենի մշակույթն ու հայ-ռուսական դարավոր բարեկամությունը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing