Ի՞նչ կբերի իր հետ Դեղին Շունը. 2018 թվականի հորոսկոպը՝ յուրաքանչյուր նշանի համար

163

Խոյ

Տարին ընդհանուր լինելու է ուրախ: Խոյերը ձգտելու են ինչ-որ հետաքրքիր գործ սկսել, դուրս գալ ձանձրալի աշխատանքից և ինչ-որ նոր ու հետաքրքիր բան սովորել: Դեղին Շան ազդեցության ներքո այս նշանի ներկայացուցիչներն իրենց էներգիան ճիշտ կողմ կուղղորդեն: Պատրաստ եղեք հետաքրքիր և արկածներով լի ճանապարհորդությունների:

Ցուլ

2018 թվականին Ցուլերի համար իրադարձությունները շատ դինամիկ կերպով են զարգանալու: Դուք արագ կերպով կլուծեք ձեր խնդիրները, կազատվեք անպիտան մարդկանցից և երջանիկ կյանք կսկսեք: Իսկ ամենագլխավորը՝ պատրաստ եղեք գլխապտույտ սիրավեպի: Ամուսնացած Ցուլերի մոտ սերը բուռն կերպով կվերսկսվի: Տարվա սկզբին այս նշանի ներկայացուցիչները կարող են աշխատանքի առաջարկ ստանալ, այնպես որ, ուշադիր եղեք, որ բաց չթողնեք:

Երկվորյակ

Դեղին Շան ազդեցության ներքո Երկվորյակներն ավելի նպատակասլաց կդառնան: Գնահատեք հնարավորությունները, ուսումնասիրեք այն, ինչ միշտ ցանկացել եք: Այս տարի դուք հեշտությամբ կսովորեք ձեզ համար նոր բաներ: 2018-ին դուք ձեր կյանքն արմատապես փոխելու հիանալի շանս կստանաք:

Խեցգետին

Տարին հեշտ չի լինելու, սակայն եթե դուք պատրաստ եք պայքարել և չհանձնվել, ամեն բան լավ կլինի: Դուք կհանդիպեք նոր և հետաքրքիր մարդկանց: Այս ծանոթությունները ձեզ կօգնեն առաջ գնալ աշխատանքում: Հնարավոր է այլ քաղաք կամ երկիր տեղափոխվելու առաջարկ ստանաք: Բաց մի թողեք այդ հիանալի շանսը: Ձեր երկրորդ կեսին բավականաչափ ուշադրության արժանացրեք, այլապես կարող եք նրան կորցնել:

Առյուծ

Առյուծների համար Շունը հավատարիմ ընկեր կլինի: Նոր տարում դուք լինելու եք հաջողակ, արդյունավետ և հանդարտ: 2018-ի սկիզբը կարող է բարդ լինել, ուստի մի եղեք չափից դուրս ինքնավստահ: Աշխատեք զսպել ձեր էմոցիաները և հանգիստ վիճակում ընդունել բոլոր որոշումները: Ձեր ինտուիցիան միշտ չի աշխատելու, ուստի կարիք է լինելու սառը դատելու:

Կույս

2018-ին Կույսերը կցանկանան կյանքը նոր էջից սկսել: Դուք կսկսեք գնալ յոգայի, կգրանցվեք PR-ի դասընթացների, ակտիվ գործունեություն կսկսեք սոցցանցերում, սակայն չափից դուրս շուտ կհոգնեք: Փորձեք կենտրոնանալ ինչ-որ մեկ կամ երկու բանի վրա: Այդպիսով դուք ծաղկում կապրեք թե՛ ֆինանսական, թե՛ հոգևոր տեսանկյունից: Անձնական կյանքը գաղտնի պահեք լայն մասսաներից:

Կշեռք

Մարդիկ գնահատում են ձեր բարությունը, հոգատարությունն ու լավ բնավորությունը, սակայն զգուշացեք. Դեղին Շունն իր հետ կարող է ձեր կյանք բերել կեղծավոր մարդկանց, ովքեր կցանկանալ չարաշահել ձեր բարությունը: Ոչ մի դեպքում թույլ մի տվեք դա: Մի կասկածեք ձեր ընդունած որոշումների ճշմարտացիության վրա:

Կարիճ

Կարիճներին շատ հաջողակ տարի է սպասվում: Ինչ գործ էլ սկսեք, այն մատնված կլինի հաջողության: Ձեր համառությունն ու նպատակասլացությունը կօգնեն հասնել ցանկալի արդյունքի: Այս տարին նպաստավոր է սիրային հարաբերությունների համար, որոշ ներկայացուցիչներ կամուսնանան: Դրան զուգահեռ մի խզեք ձեր ընկերական կապերը:

Աղեղնավոր

Դեղին Շունը բազում հաճելի պահեր կպարգևի այս նշանի ներկայացուցիչներին: Նոր ճանապարհորդություններ, ծանոթություններ և հնարավորություններ. ահա, թե ինչ է ձեզ սպասվում 2018-ին: Սկսեք համարձակ պրոյեկտներ, դուք կկարողանաք դրանք կյանքի կոչել: Սիրային հարցերում ոչ մի լուրջ բան չի սպասվում:

Այծեղջյուր

Այծեղջյուրները նույնպես կզգան Դեղին Շան հովանավորությունը, նա ձեզ ինքնավստահություն կպարգևի: Դուք ավելի հանգիստ կդառնաք: Աշխատանքում ձեր ջանքերը կգտնեն իրենց արժանի ֆինանսական պարգևատրումը: Սակայն մի սպասեք, որ հեշտ է լինելու: 2018-ին ձեզ իրական հաճույք կպարգևի մտերիմների հետ շփումը:

Ջրհոս

Ձեզ սպասվում են կտրուկ շրջադարձեր և անսպասելի իրադարձություններ: Ձեր առջև կծառանան բարդ խնդիրներ, սակայն դուք անսահման հպարտությամբ կլցվեք, երբ դրանք լուծեք: Ամենագլխավորը 2018-ին այն է, որ ձեր երկրորդ կեսի հետ հարաբերությունները լրիվ ուրիշ մակարդակի վրա կբարձրանան: Դուք խորին փոխըմբռնում կունենաք:

Ձկներ

Ձկների համար 2018-ը շատ փողաբեր է լինելու: Սակայն կտակի կամ խոշոր շահումի հույս մի ունեցեք. հարկավոր կլինի մի լավ ջանք թափել: Հավանաբար դուք գումար կաշխատեք ոչ թե սովորական աշխատանքից, այլ ձեր հոբբիից: Այնպես որ, համարձակ կերպով նոր բաներ սկսեք: Սակայն ոչ բոլոր մտերիմներն ունակ կլինեն ձեզ հասկանալու, ուստի պատրաստվեք կոնֆլիկտներ ունենալու:

 

blognews.am



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache