Լրահոս

Ինչ կորոշվի Հայաստանի տարածքի համար

 

ֆդգսֆգսդֆդսց

hayeli.am — Երեկ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հուլիսի 19-22-ը Հայաստան կայցելի Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակությունը Երևան է այցելում երկկողմ բանակցություններին մասնակցելու, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկման և ստորագրման նախապատրաստման նպատակով:

Իհարկե, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակության այցի պահը զուգադիպություն, հերթական այցելություն կարելի է համարել, եթե հաշվի առնենք, որ դա տեղի է ունենում Երևանում տեղի ունեցող իսկապես աննախադեպ իրադարձության` Էրեբունիում ստեղծված իրավիճակի պայմաններում:

Առհասարակ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում այլևս պետության համար որևէ նշանակալի իրադարձություն` համաձայնագրի ընդունում` ՀՕՊ-ից, ԵԱՏՄ-ից ու այլնից, զարմանք էլ չի առաջացնում:

Մենք, կարծես, կամավոր հանձնել ենք մեր երկրի տարածքը Ռուսաստանին ու հիմա ինչ էլ պատահի` մենք արդեն ընտելացել ենք: Ոչ Հայաստանի իշխանություններն են պարզաբանում, հասարակությանը բացատրում` ինչ պատճառով, ինչու, ինչ նպատակով, ինչ խնդիր լուծելու, և որ ամենակարևորն է` որն է այդտեղ Հայաստանի շահը, ոչ էլ, բնականաբար Ռուսաստանն է իր պարտքը համարում որևէ մեկնաբանություն անել:

Բացի այդ` ի՞նչ նոր համաձայնագրի մասին է խոսքը, երբվանի՞ց է նման անհրաժեշտություն առաջացել, եթե նման զորախումբ արդեն իսկ գոյություն ունի: Ի՞նչ նոր պայմաններ են ճշգրտվում, վերջնական տեսքի բերվում: Դա նոր համաձայնագի՞ր է, թե՞ Հայաստանի համար նոր իրավիճակում նոր լրացումներ են:

Օրեր առաջ, երբ Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ արվեց` Ռուսաստանը հայ-թուրքական սահմանին ուժեղացրեց հսկողությունը: Մյուս կողմից` առկա է պատերազմի բռնկման վտանգ` Ղարաբաղում: Հետևաբար, ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկումն ու ստորագրումը պետք է, որ ունենա կոնկրետ նպատակներ:

Ռուսաստանը տարածաշրջանում ամրապնդման լուրջ քայլեր է իրականացնում: Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները գնալով ավելի են ընդգրկուն դառնում: Ուստի Հայաստանում Ռուսաստանի հերթական «առաջխաղացումը» կարող է տարածաշրջանային` ավելի խորքային նպատակներ ունենալ:

Թամար Բագրատունի

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...