Լրահոս

Ինչ լռություն են ակնկալում Երևանից և Բաքվից ԵՄ-ն ու Ռուսաստանը

 

dd88e9ceedb7ca80e4bb829f498530ee

1in.am — Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտսր Սվիտալսկին Երևանում հայտարարել է, որ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն, որովհետև դրանք կառուցում են Ղարաբաղյան գործընթացում փոփոխությունների ճանապարհը՝ դրական փոփոխությունների ճանապարհը: Միաժամանակ Սվիտալսկին հայտարարել է, թե ներկայումս հանրային դիվանագիտության ժամանակը չէ, և իրենք փորձում են կարգավորման առաջընթացին նպաստել:

Սվիտալսկին, ըստ էության, կրկնում է այն, ինչ մի քանի օր առաջ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, թե Ղարաբաղյան գործընթացը լռություն է պահանջում: Զախարովան այդ մասին հայտարարեց այն բանից հետո, երբ ադրբեջանցիները խոսեցին 5 շրջանի շուրջ փուլային պայմանավորվածության մասին:

Ինչի՞ մասին է խոսում այժմ Եվրամիության դեսպանը, երբ ասում է, որ հանրային դիվանագիտության ժամանակը չէ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը, որը հենց հայտարարել էր 5 շրջանի շուրջ Սանկտ Պետերբուրգի համաձայնության մասին և արժանացել Մոսկվայի նկատողությանը, օրերս էլ հայտարարել է, որ կարգավորման գործընթացում կա առաջընթաց՝ այդ թվում Մինսկի խմբի դիրքորոշման մեջ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing