Լրահոս

Ինչ մեզ անհրաժեշտ է, գնել կամ ստացել ենք, և այդ զենքերը հիմա առաջնագծում են

 

Մեր զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)

Պարոն ՏերԹադևոսյան, ի՞նչ կարծիք ունեք «ազգբանակ» հայեցակարգի վերաբերյալ։

Բանակում փոփոխություններ իսկապես պետք են, ես համաձայն եմ այդ փոփոխությանը, որով ուզում են իրավիճակը բարելավել, մարտական պատրաստականությունը բարձրացնել, բայց թե ինչ կտա կոնկրետ այս տարբերակը, ես չգիտեմ, գուցե մեկ այլ տարբերակ է պետք մշակել։ Ես չգիտեմ, այս տարբերակը կաշխատի, թե ոչ։ Այդ հայեցակարգը մեր ցանկություններն են, բայց թե ինչպես պետք է աշխատի, դա չեմ կարող ասել։

Ազգ-բանակ համաժողովի ընթացքում նաև նորզինատեսակների ականատես եղանք։ Դրանք ի՞նչզինատեսակներ են, ի՞նչ հնարավորություններ ունեն և ե՞րբէ Հայաստանը ձեռք բերել դրանք։

Այն, ինչ մեզ այս պահին անհրաժեշտ է, մենք գնել կամ ստացել ենք, և այդ զենքերը հիմա առաջնագծում են։ Միաժամանակ, մենք պետք է հասկանանք, որ մարտի դաշտում զենքը գլխավոր դեր չի խաղում, գլխավոր դեր խաղում է մարդկային գործոնը։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ որքան էլ մենք՝ մեծերս, օգնության ձեռք մեկնեցինք բանակին, բայց մեր թոռները մեզ տվեցին անցան։

Ինչպե՞ս եք գնահատում ՊՆ-ի կողմից առաջարկվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերը։ Ըստ այդմ՝ նորակոչիկներին առաջարկվում է 3 տարի ծառայել՝ 5 մլն դրամի դիմաց։ Զորակոչիկներին սա կարո՞ղ է շահագրգռել՝ ծառայել բանակում։

Ես պետք է խորանամ, իմանամ, հասկանամ, իսկ դրա համար շատ ժամանակ է պետք։ Իսկ ծրագրի հետ կապված նախ պետք է զինվորները խոսեն, նրանց ծնողներին հարցնել, վերլուծել, որից հետո հնարավոր կլինի կարծիք հայտնել։

Ապրիլյան պատերազմից հետո՞  «ազգ-բանակ» ծրագրի անհրաժեշտություն տեսան, այսինքն՝ այն ժամանա՞կ խնդիր դրվեց նման կոնցեպտ առաջարկելու։

Մենք մի բան ասում ենք, մի այլ բան՝ անում։ Մենք ասում ենք՝ մենք նժդեհական ենք, նրա խոսքերն ենք մեջբերում, բայց ոչ մի բանով նժդեհական չենք։ Ես կարծում եմ՝ «ազգ-բանակը» մենք նույնիսկ ուշացրել ենք։ Հիմա նորից առաջ են քաշում այդ գաղափարը, և կաշխատենք ամեն ինչ անել, որ հաջողություն ունենանք։

Ուշացել ենք, որովհետև այս ամենը հնարավոր էր 25 տարի առաջ անե՞լ։

Միշտ էլ հայտարարել ենք, որ «նժդեհական» ենք, Կապան էինք գնում, հուշարձաններ էինք դնում, բայց արդյունքը բավարար չէր։ Ուզում եմ կրկնել, որ «ազգ-բանակ» կոնցեպտը շատ ենք ուշացրել։

Իսկ ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը մեր գեներալիտետի մասին, արդյոք այն չպետք է  թարմացվի։

Մեր նախարարը, իր օգնականները երիտասարդ են, կամաց-կամաց կթարմացվի կազմը և կբերվի այն վիճակին, որը կհամապատասխանի  մեր պահանջներին։

Կարո՞ղ ենք ասել, որ անվտանգության առումով մենք հեղափոխություն ենք անում։

Այո, կամաց-կամաց անում ենք։ Բայց տեղի ունեցող զարգացմանը զուգահեռ պետք է տեսնել նաև դրա բացասական կողմերը։ Մենք հիմա տեղի ունեցող փոփոխությունների ոչ դրական կողմը գիտենք, ոչ բացասականը, բայց գիտենք, որ դա անհրաժեշտություն է։ Հիմա պետք է լրջորեն աշխատենք այդ ծրագրերի վրա, որ ավելի լավ տեսքի բերենք, որ դրանցից օգուտ լինի։ Այլ բան չեմ կարող ասել։

Ի՞նչ կարծիք ունեք 1000 դրամների վերաբերյալ, որը բուռն քննարկումների առիթ տվեց։ Կարծում եք՝ դրա անհրաժեշտությունը կա՞ր, թե պետք է այլ մեխանիզմ կիրառվեր։

Այդ 1000 դրամներին մի օգուտ եղավ, որ կարող են դրանով օգնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Մենք ոչ մի առաջարկ չենք անում, բայց երբ մի նախագիծ է լինում, սկսում ենք քննադատել։ Ավելի լավ է ասենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել։ Մենք խոսելու վարպետ ենք, բոլորս խոսում ենք, տեսեք, թե ինչքան են խոսում Ազգային ժողովում, էնքան են խոսացել, որ մարդ չի մնացել երկրում։ Շուտով մարդ էլ չի մնալու խոսելու։ Պետք է գործ անել, ոչ թե խոսել։ Հիմա գործ ենք անում, փող ենք հավաքում, որ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնենք։ Թող քննադատողներն ասեն, թե ինչ անենք։ Կարծում եմ՝ 1000 դրամն այնքան մեծ գումար չէ, որ դրա համար այսքան խոսում են։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing