Լրահոս

Ինչ նոր հրաման ունի հայկական բանակը

 

Ադրբեջանի նոր հարձակման դեպքում կլինեն պատասխան գործողություններ, կընդլայնվի անվտանգության գոտին, ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը։
«Այդ հակահարձակողական գործողությունների ընթացքում մենք ընդլայնելու ենք այսօրվա մեր գոյություն ունեցող անվտանգության գոտու լայնությունը եւ անվտանգության գոտու խորությունը, 2016 թ. ապրիլյան գործողությունների այդ սահմանափակ հենակետերը, որոնք անցել են նրանց հսկողության տակ, միանշանակ վերականգնվելու են», ասել է նա։
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյանն ասել է, որ «ապրիլյան պատերազմի ժամանակ պետք է ազատագրվեին Արցախի պատմական տարածքները, անվտանգության նոր գոտիներ հայտնվեին… Բայց Ալիևը գիտեք, թե ում դիմեց, ու պատերազմը կանգնեցրին»:
Խոսելով հնարավոր պատերազմի արդյունքների մասին, ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն Առաջին լրատվականին ասել է, որ «եթե նոր պատերազմ սկսվի, և այն շատ մեծ ծավալներ չստանա՝ արտաքին ուժերի մասնակցությամբ, ապա օբյեկտիվորեն ասած՝ պատերազմի ամենահավանական ելքն այն է, որ Ադրբեջանը կարող է պոկել Ղարաբաղից ևս մի քանի քառ.կմ տարածք, դրանից ոչ ավելի: Ամեն ինչ կավարտվի ստատուս քվոյի քիչ թե շատ պահպանման վիճակում, միայն թե երկու կողմերն էլ շատ մեծ կորուստներ կունենան»:
Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ «հայկական կողմը կարող է փորձել այն տարբերակը, ինչ արեց Իսրայելը 1967թ., միայն թե ոչ թե օդուժի, այլ ցամաքային զորքերի միջոցով: Բայց սա արդեն կապված է Ղարաբաղի և Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքի հետ: Այո, անշուշտ, կանխարգելիչ հարվածը շատ մեծ առավելություն է տալիս ռազմական իմաստով, բայց հարկավոր է քաղաքական կամք՝ նման քայլի դիմելու համար»:
Ռուս փորձագետն, ինչպես ասում են, խփել է նշանակետին: Թե ապրիլյան պատերազմի ժամանակ, թե այսպես կոչված բանակցային գործընթացում գործ ունենք Հայաստանի քաղաքական ղեկավարության կամքի, ավելի ճիշտ՝ դրա բացակայության հետ: Օրինակ, գերագույն գլխավոր հրամանատարը կարող է հրապարակավ հրաժարվել կորցրած դիրքերը հետ բերելուց եւ համաձայնվել ինչ որ զինադադարի՝ Ալիեւի ու Պուտինի որոշմամբ: Ընդ որում, հետո էլ հայտարարել, որ տեղյակ չէ, թե ինչ մանրամասներ են քննարկվել Մոսկվայում ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ շտաբերի պետերի հանդիպմանը, որի ժամանակ էլ ձեռք է բերվել զինադադարի պայմանավորվածությունը:
Գրեթե նույն վիճակն է այսպես ասած քաղաքական կարգավորման հարցում: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ապրիլյան պատերազմի օրերին արեց մի շարք համարժեք հայտարարություններ, որոնք կարող էին կտրուկ փոխել իրավիճակը: Բանն այն է, որ 1990-ականների սկզբին Հայաստանի ղեկավարությունը ստորագրել է փաստաթղթեր, որոնցով փաստացի ճանաչվել են Ադրբեջանի՝ տարածքի ու պատերազմի իրավունքը, ինչն էլ հայկական կողմին դրել է աննպաստ իրավիճակում: Ապրիլին հայ զինվորների սխրանքի արդյունքում հնարավորություն ստեղծվեց փոխել այդ իրավիճակը, սակայն Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մի քանի համարժեք հայտարարություններից հետո փաստացի դարձավ ի շրջանս յուր, եւ կրկին բանակցության ցանկություն է հայտնում Ալիեւի հետ՝ «անվտանգության գոտու» ու կարգավիճակի շիլաշփոթով:
Այս պահվածքը Ադրբեջանի ագրեսիայի ու հայ զինվորների կորստի պատճառ է դառնում: Հայտնի քաղաքագետներից մեկը Հայաստանի քաղաքական ղեկավարության պահվածքը համեմատում է Սթոքհոլմյան սինդրոմի հետ, երբ պատանդի դերում ՀՀ ղեկավարներն են, պատանդառուի դերում՝ Ադրբեջանը:
(Սթոքհոլմյան սինդրոմը պատանդի համակրանքն է իր վրա բռնացողի հանդեպ: Հոգեբանորեն այն պատանդի պաշտպանական ռեակցիան է իրեն առևանգողից: Զոհն իր հետագան կապում է միայն առևանգողի անվտանգության ու բարյացակամության հետ: Իսկ որպեսզի առևանգողից բարյացակամության ակնկալումը տրամաբանորեն հիմնավորվի, պետք է հոգեբանորեն արդարացվի բռնացման փաստն իսկ):
Կա՞ նմանություն՝ անկասկած: «Հող կարգավիճակի դիմաց», «անվտանգության գոտի», «բանակցությանն այլընտրանք չկա» եւ նման տիպի մոդայիկ հասկացությունները դրա լավագույն ապացույցն են:
Ոչ մեկին այս աշխարհում Ադրբեջանի խնդիրները չեն հետաքրքրում, երեւում է՝ արդեն նաեւ ռուսներին, առավել եւս ոչ ոք չի ստիպում հող հանձնել Ադրբեջանին: Ադրբեջանի դեպքում «տարածքային ամբողջականություն» արդեն ոչ ոք չի հայտարարում, բացի Բաքվի գնած ինչ որ փորձագետներից ու քաղաքական առանձին գործիչներից: Ադրբեջանին արգելվել է լայնամասշտաբ պատերազմը՝ բավական խիստ զգուշացումներով:
Բայց այս ամենը պարզվում է նշանակություն չունի: Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Հայաստանում իշխող բոլոր ռեժիմները, հայ հանրության մի զգալի հատված շարունակում է մնալ Սթոքհոլմյան սինդրոմի մեջ: Ընդ որում, հիշվում է, երբ հայկական ուժերն անցել էին հակահարձակման եւ մեծացնում էին Արցախի ու Հայաստանի կենսական տարածքը, հայ հանրության այդ հատվածը խոսում էր այն մասին, որ մենք դա չենք մարսելու, դա մեզ չի ներվելու եւ այլն: Ընդ որում, խոսում էին մեղքի զգացումով:
Վիճակն իհարկե բավական փոխվել է, իսկ ապրիլյան պատերազմում մեր զինվորները ոչ միայն դուրս էին այդ սինդրոմից, այլեւ պատրաստ էին պատժել թշնամուն, մեծացնելով մեր ժողովրդի կենսական տարածքը: Նրանց կանգնեցրին, «գիտեք թե ով», ինչպես ասում է Արթուր Թովմասյանը: Ավելացնենք նաեւ՝ գիտենք թե ինչ պատճառով:
Ի՞նչ հրաման է լինելու նոր պատերազմի դեպքում, եւ ընդհանրապես արժե՞ սպասել Ադրբեջանի քայլերին: ՀՀ շախմատասեր ղեկավարությունը խաղում է սեւերով, թեեւ պետք է խաղար սպիտակներով, եւ ընդհանրապես՝ խաղալու կարիք էլ չկար: Առեւանգողները վաղուց եւ իրականում

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing