Լրահոս

Ինչ-որ բան է տեղի ունենում Ադրբեջանում

 

Արեւմտյան լրատվամիջոցները սենսացիոն նորություն են հրապարակել Ադրբեջանի խոշոր բանկերից մեկի փաստացի սնանկացման մասին: Ադրբեջանի միջազգային բանկը՝ երկրի խոշորագույն վարկատուն, Նյու Յորքում սնանկացման դիմում է տվել, որ օգնություն ստանա 3.3 միլիարդ դոլար պարտքի վերակառուցման համար: Այս մասին հայտնել է Wall Street Journal-ը: Հայտնի է դարձել, որ սնանկ ճանաչվելու մասին մտադիր է հայտնել նաեւ բանկի ռուսական դուստրը՝ Մեժբանկ-Մոսկվան, որը Ռուսաստանի 150 խոշոր բանկերից մեկն է:
Նշվում է, որ չնայած կապիտալի ներարկմանը՝ բանկը լուրջ վնասներ է կրել նավթի գնիերի նվազման եւ արժույթների փոխարժեքի տատանումների պատճառով, նշում է WSJ-ն:
Ֆորբսը սնանկության մասին տեղեկությանն ավելի սկանդալային վերանագիր է տվել՝ «Ադրբեջանի փլուզումը»:
Հատկանշական է, որ նույն օրը ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Դենիել Կոուտսը հայտարարել է, որ «Ադրբեջանի տնտեսությունում իրավիճակի վատթարացումը, հնարավոր է, կդրդի Իլհամ Ալիեւին իշխանության պահպանման նպատակով ուժեղացնել ճնշումը հակառակորդների վրա»: Նա ենթադրում է, որ 2017 թվականին Ղարաբաղում բախումները կարող են վերսկսվել: Ընդ որում, Կոուտսն փաստացի հայտարարում է, որ բախումները հրահրելու է Ադրբեջանը:
Ադրբեջանում տարօրինակ բաներ են կատարվում: Հայտնաբերվել է ինչ-որ խմբավորում, որն իբր Հայաստանի հետախուզության հետ է աշխատել եւ մտադրվել է Ադրբեջանում ահաբեկչություններ իրականացնել: Պարզ չէ, սակայն, թե ում են ձերբակալել, հասցրել են արդյոք ահաբեկչություններ իրականացնել: Հայկական կողմն արդեն հայտարարել է, որ դրա հետ ոչ մի կապ չունի:
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանություններն ակնարկում էին, որ Իրանը մտադիր է Ադրբեջանում իսլամական հեղափոխություն կամ էլ դավադրություն նախաձեռնել: Նարդարանում արյունալի գործողություն անցկացվեց եւ հայտարարվեց, որ «պետական հեղաշրջման օջախը» մաքրվել է:
Զուգահեռ, ադրբեջանական լրատվամիջոցները գրում են Թբիլիսիում ինչ-որ ադրբեջանական խմբավորման մասին, որը գործում է Արեւմուտքի աջակցությամբ եւ մտադիր է հեղաշրջում իրականացնել Բաքվում:
Կամ Ալիեւն է տարված դավադրություններով եւ փորձում է պաշտպանել իրեն, կամ էլ Ադրբեջանի շուրջ օղակն իրոք սեղմվում է: Ալիեւը փորձում է ստանալ իսլամական աշխարհի աջակցությունը, սակայն առայժմ չի ստացվում: Ադրբեջանում իսլամական խաղեր են ընթանում, որից առաջ Ալիեւը դիմել է իսլամական երկրների ղեկավարներին՝ կոչ անելով չհամագործակցել Հայաստանի հետ: Կոչն այնքան աբսուրդ էր, որ իսլամական երկրների ղեկավարները պարզապես չեն մասնակցել Իսլամիադայի բացմանը: Ոչ ոք:
Ալիեւը որոշել է ավելի խորը խրամատավորվել, եւ դատարանը փակել է բոլոր անկախ լրատվամիջոցները՝ «Ազատության» ինտերնետային էջերն ու ռադիոն, «Թուրան հեռուստաընկերությունը», «Ադրբեջանի ժամի» հեռուստահաղորդումները, «Մեյդան ՀԸ» մեդիառեսուրսը:
Որոշ փորձագետներ կարծում են, որ Ալիեւը զգում է մոտալուտ վերջը, սակայն չեն կարողանում կանխատեսել՝ խոսքն Ալիեւների կլանի, թե Ադրբեջանի վերջի մասին է:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing