good-banner
Լրահոս

Ինչ պատճառով երկու կանայք վերջին պահին հայտնվեցին ՀՀԿ ցուցակում

 

Այսօր՝ մարտի 5-ին, պաշտոնապես կմեկնարկի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարզարշավը։ Ու մինչ ընտրազանգվածի մի մասը փորձում է հասկանալ, թե ով է իր ընտրատեղամասի «ամենաբարի ու ամենակարող հերոսը», և թե ի վերջո քանի ՀՀԿ-ականի, ԲՀԿ-ականի ու այլոց  հետ պիտի առընչվեն նախընտրական քարոզարշավի ժամանակ, լրագրողները ուշի ուշով տնտղում են ՀՀԿ-ի առաջ մղվող  ցուցակի հատկապես կանանաց թևի ոչ հայտնի «անհատականություններին»։

Հիշեցնենք, որ այստեղ գտնվում են որոշ անուններ, որոնք մինչ օրս  աչքի չեն ընկել որևէ սխրանքով, կարիերայի աճով, կամ գոնե կուսակցությանը մատուցած ծառայություններով։ Այս կանանց ցուցակում հայտնվելու մասին խոսողների միակ ու ցցուն  փաստարկը թերևս այն է, որ մեկը  Վարդան Այվազյանի գործավարուհին է, մյուսը՝ Խոսրով Հարությունյանի մտերմուհին, հաջորդը՝ այս կամ այն պաշտոնյայի ծանոթն է, աշխատակցուհին և այլն։

Մինչ ոմանք փորձում են հասկանալ, թե այդ ինչպես է ստացվում որ գործարարներն ու պոպուլյար գործիչները պիտի միլինոններ թափեն օրենսդիրում նորից հայտնվելու համար, մինիչդեռ այս կանայք նույնը հաջողում են առանց մատը շարժելու, լրգրողներին հայտնի է դարձել ՀՀԿ-ական երկու կանանց ցուցակում հայտնվելու տրամաբանությունը։

Բանն այն է, որ կուսակցության անցողիկ տեղերում Նաիրա կարապետյանն ու Շուշան Պետրոսյանը ներգրավվելու շանսեր չեն ունեցել։ Եթե Նաիրա Կարապետյանի դեպքում կոսակցությունն առանձնապես բարձր չի գնահատել վերջիիս  ջանքերը եԽԽՎ պատվիրակության աշխատանքներում, ապա Շուշան Պետրոսյանիի դեպքում առանձնապես բացատրություն չի էլ հնչել։

Dialogue.am-ի տեղեկություններով պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ի տարբերություն  Խորհրդարանական նախորդ ընտրությունների, այս անգամ  չպետք է առաջադրվեր, համենայնդեպս, ասում են, այդպիսի տրամադրվածություն է ունեցել կուսակցության աաջնորդը, ինչի մասին մամուլը գրել  է մի քանի անգամ։

Պետրոսյանը նախկինում տված հարցազրույցներում անընդհատ շեշտում էր, որ նա ՀՀԿ-ին «շատ ավելին է տվել»։ Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՀՀԿ-ն այնքան էլ արդյունավետ չէր համարել Պետրոսյանի «տվածը» և որոշել էր վերջինիս դուրս մղել օրեսդիրների շարքերից ու զրկել պատգամավորական մանդատից։

Այնուամենայնիվ հետաքրքիրն առջևում է։ Շուշան Պետրոսյանն իրեն մանդատից զրկելու մասին տեղեկացել է ցուցակը հրապարակելուց ընդամենը երկու օր առաջ։  Երգչուհին լուր ծանր է տարել, խուճապահար որոշել է գործի դնել բոլոր հնարավոր ռեսուրսները։ Ըստ նույն աղբյուրի՝ միակ աշխատող հնարքը, որ իրավիճակ է փրկել,  եղել է  ՀՀԿ գրասենյակում երգչուհու դրած լաց ու կոծը,  անձնական կյանքից բողոքելը։

Ասում են, Շուշանը իմանալով, որ ձեռնունայն է մնալու, դիմել է ՀՀԿ վերին օղակի անձանց, համոզել, որ իրեն դուրս չմղեն ցուցակից,  ասել է, թե իր հետ առանց այդ էլ վատ բան է պատահել, վերջերս է ամուսնալուծվել, հիմա էլ փաստորեն կորցնում է քաղաքական կարիերայի շանսերը։

Ի վերջո Պետրոսյանի «աղի արցունքները» ծառայել են նպատակին, ցուցակի հրապարակումից օր առաջ նրան տեսել են ՀՀԿ գրասենյաում ՝ բարձր տրամադրությամբ։ Այսօր երգչուհին նորից առաջադրված  է,  ՀՀԿ ցուցակում նա զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը, և բնականաբար ռեյտինգային ցուցակում չկա։

Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը նախկինում հայտարարել էր, թե «Խորհրդարանական աշխատանքն իմ սկսած գործի շարունակությունն է։ Բայց եթե կան մարդիկ, որոնք ավելի պետք են, քան ես, խնդիր չեմ տեսնում»։ Շուշան Պետրոսյանն ինչպես միշտ հայրենասեր ու համեստ է բացառապես խոսափողի ու ձայնագրիչի առաջ, իսկ իրականում նա իր քաղաքական ձգտումներով ուհավակնություններով  չի տարբերվոմ ստանդարտ մտածող Սեյրան Սարոյանից, Առաքել Մովսիսյանից ու Սամվել Ալքեքսանյանից։

ԻՆչ վերաբերում է Նաիրա Կարապետանին, ապա կուսակցությունում վերջինիս ցուցակում չընդգրկելու փաստը բացատրել են նրա հղի լինելու հանգամանով՝ ասելով որ այդ կարգավիճակում ժամանակի ու ռեսուրսի վատնում կլիներ առնվազն իրեն ցուցակում ընդգրկելը։ Նաիրա Կարապետյանը հերքել էր իր արգավիճակի մասին լուրերը, կարողացել է անել այնպես, որ վերջին պահին իրեն ներգրավեն ՀՀԿ ցուցակում։

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

dialogue.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing