good-banner
Հորոսկոպ+

Ինչ պետք է անել և ինչից խուսափել, որպեսզի 2017 թվականը հաջող ընթացք ունենա

 

2017-petuh

Նոր Տարին ամենասպասված ձմեռային տոնն է: Գոյություն ունեն մի քանի ժողովրդական նախանշաններ, որոնք կանխարգելում են ոչ ճիշտ վարքն ամանորյա գիշերվա ընթացքում. դրանց օգնությամբ Դուք կարող եք խուսափել 2017թ. անհաջողություններից և դեպի Ձեզ գրավել երջանկությունը և բարօրությունը:

Ամանորյա գիշերը կարելի է փոխել սեփական ճակատագիրը՝ ցանկություն պահելով, նվիրել և ստանալ երկար սպասված նվերներ և սեղանի շուրջը հավաքել հարազատներին և մոտ մարդկանց: Որպեսզի ամանորյա գիշերն իրենից հետո թողնի միայն երջանիկ հիշողություններ, անհրաժեշտ է իմանալ, թե ինչ է պետք հասցնել մինչև 2017թ. Հրեղեն աքլորի տարվա գալը:

Ինչ չի կարելի նվիրել 2017թ. Նոր տարուն

Նվերների մեծամասնությունը շատ սպասված են լինում և երկար ժամանակ ուրախացնում են մեզ: Բայց քչերը գիտեն, որ որոշ նվերներ ընդունակ են վնասել նվերը ստացողին և փչացնել ոչ միայն տոնական տրամադրությունը, այլ նաև լրջորեն վնասել մարդու էներգետիկ դաշտը:

Ծակող-կտրող առարկաներ: Դանակները, մկրատները, նույնիսկ գեղեցիկ հուշանվեր դանակները և դաշույնները կլինեն վատ նվեր 2017թ. Աքլորի տարում: Այսպիսի նվերները ընդունակ են ճեղքվածք առաջացնել մարդու էներգետիկ դաշտում և վնասել ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջությունը:

Գոտիներ: Նույնիսկ որակյալ կաշվե գոտի խորհուրդ չի տրվում նվիրել ամանորյա գիշերը: Այդպիսի նվերները սեղմում են էներգետիկան՝ վնասելով դեղին չակրան, որը պատասխանատու է կամքի և ինքնուրույնության համար:

Հայելիներ: Հայելին պորտալ է դեպի տարածություն, որը միշտ չէ, որ լի է բարեկամաբար տրամադրված հոգիներով: Եթե Դուք չեք ցանկանում վնասել նվեր ստացողին, ապա 2017թ. համար որպես նվեր հայելի մի ընտրեք:

Կատվի տեսքով նկար, քանդակ, գործվածք: Կատվազգիները թռչունների ամենասարսափելի թշնամիներն են: 2017թ. խորհրդանիշը ոչ մի կերպ չի համապատասխանում կատվազգիների հետ: Մի ընտրեք նվեր, որը կապված է կատվազգիների հետ, եթե չեք ցանկանում զայրացնել Նոր տարվա խորհրդանշանին:

Ինչ չի կարելի անել Հրեղեն աքլորի ամանորյա գիշերը

Մի նստեք տոնական սեղանի շուրջը մինչև ժամացույցի համազարկերը:

Տոնածառի կամ սեղանի զարդարման համար մի օգտագործեք կատվի արձանիկ:

Մի հավաքեք տոնածառը մինչև Հին Նոր տարի:

Աղբյուրը ՝ hayacq.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...