Լրահոս

Ինչ փաստաթուղթ է ստորագրելու Սերժ Սարգսյանը

 

Soldiers of Martuni region in positions, Nagorno-Karabakh

lragir.am-ը գրում է. ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկություն է տարածել, ըստ որի Սերժ Սարգսյանը մեկնում է Ավստրիա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Հայտնի է դարձել, որ հանդիպումները բավական ներկայացուցչական են լինելու՝ դրանց մասնակցելու են ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները:
Մայիսի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որում Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին առաջարկել են հանդիպել Վիեննայում եւ մատնանշել հանդիպման թեման: «Մեր երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում: Նրանց հիմնական խնդիրը լինելու է զինադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը և վստահություն ձեռք բերելու ուղիներ փնտրելը, որը կվերականգնի բանակցային գործընթացը՝ հիմնախնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ»:
Ավելի վաղ Սերժ Սարգսյանը բանակցությունները վերսկսելու երեք պայման էր առաջ քաշել՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա ագրեսիայի ու ահաբեկչության Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:
Հայտնի չէ՝ արդյոք Վիեննայում տեղի է ունենալու Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Հայտնի չէ նաեւ, թե արդյոք ապահովվել են այդ պայմանները: Ընդհանրապես, շատերը Հայաստանում եւ Արցախում կասկածի տակ են դնում նման հանդիպման նպատակահարմարությունը, հաշվի առնելով ապրիլյան պատերազմական իրողություններն ու հետպատերազմյա զարգացումները:
Հայտնի չէ նաեւ, թե հնարավո՞ր է արդյոք որեւէ փաստաթղթի ստորագրում: Դատելով հանդիպումների ներկայացուցչականությունից, դա չի բացառվում: Այս պարագայում, ցանկացած փաստաթուղթ, որ ստորագրի Սերժ Սարգսյանը, կարող է ծուղակ դառնալ հայկական կողմի համար:
Միակ փաստաթուղթը, որ պետք է ստորագրել, 1994 եւ 1995 թթ. Զինադադարի եռակողմ պայմանագրերի վերահաստատումը հավաստող համաձայնագիրը կարող է լինել, այս անգամ՝ ոչ միայն Ռուսաստանի, այլեւ մյուս երկու համանախագահների «մասնակցությամբ»: Այդ պարագայում, անհասկանալի է 1994 եւ 95 թթ. երրորդ ստորագրող կողմի՝ Արցախի բացակայությունը, ինչը փաստորեն իրավունք է տալիս Արցախին իր սեփական դիրքորոշումը հայտնել հնարավոր նման համաձայնագրի հանդեպ: Արցախի ձեռքերն ազատ են եւ նա կարող է ողջունել եւ միանալ նման համաձայնագրին շատ բնական պայմանով՝ պահանջել, որ Ադրբեջանը վերադառնա ապրիլի 1-ի դրությամբ սահմանագծին: — See more at: http://www.lragir.am/index/arm/0/politics/view/132757#sthash.iEzGaJzK.dpuf

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am