Լրահոս

Ինչ պլան է եղել հուլիսի 4-ին

 

Շփման գծում հուլիսի 4-ի միջադեպը, երբ ի պատասխան հրամանատարական կետի հրթիռակոծման՝ հայկական կողմը հարվածներ էր հասցրել Ալխանլի գյուղում տեղակայված ադրբեջանական կրակակետին, ապրիլյան պատերազմից հետո թերեւս ամենամեծ միջազգային արձագանքն է ստացել: Հայտարարություններ են արել միջազգային բոլոր կառույցները, ընդ որում՝ որոշ կառույցներ երկու անգամ: Դրանցում բացառվում էր խնդրի ռազմական լուծումը եւ կոչ էր արվում դադարեցնել ռազմական գործողությունները:
Տպավորություն էր, որ միջազգային կառույցները մի կողմից «հանգստացնում» էին Ադրբեջանին, մյուս կողմից ակնարկում, որ նա նման միջոցներով չի կարող հասնել իր նպատակին:
Տպավորություն էր նաեւ, թե կասկած կար ինչ որ պլանի մասին, ինչն էլ պայմանավորել է միջազգային կառույցների նման բուռն ու «կրկնակի» արձագանքը:
Իր հերթին, բավական հետաքրքիր էր Ռուսաստանի արձագանքը: Այդ երկրի ԱԳՆ-ն իրար հետեւից երկու կոշտ հայտարարություն ընդունեց Ադրբեջանի հասցեին, որոնք ըստ էության դուրս էին օրվա թեմայից եւ վերաբերում էին Ադրբեջանում Ռուսաստանի հայկական ազգանուններով քաղաքացիների հանդեպ խտրականությանը:
Շատերն են ուշադրություն դարձրել այդ հանգամանքի վրա, փորձելով հասկանալ, թե ինչ նպատակ ուներ «թեմայից» դուրս այդ կոշտ արձագանքը: Մոսկվան «բզբզո՞ւմ» էր Ադրբեջանին՝ դիմելու ինչ որ գործողությունների, թե՞ Բաքվին հասկանալի լեզվով հետ պահում դրանից:
Հնարավո՞ր է կան ինչ ինչ «հին հաշիվներ»՝ կապված ապրիլյան պատերազմի, փոխադարձ «գցվածության» զգացողության ու իրավիճակի հետ, թե՞ այդպիսով Մոսկվան փորձում էր դուրս գալ Ադրբեջանի հետ հարաբերություններում որոշակի «պարտավորվածությունից» ու դրա արդյունքում ստեղծված փակուղուց: Մի բան ակնհայտ է, որ ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան ու Բաքուն հայտնվել էին քաղաքական փակուղում, որը շարունակվում է մինչ օրս:
Հուլիսի 4-ի միջադեպի նախօրեին ռուսական փորձագիտական հրապարակումներում կրկին ակտուալացվեց Ղարաբաղում նոր պատերազմի հնարավորության թեման, ընդ որում՝ նշվում էին նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքի սխեմաներ ու սցենարներ: Նշվում էր նույնիսկ, որ դա կարող է կապված լինել մի շարք տարածաշրջաններում Ռուսաստանի խնդիրների հետ, որոնք պետք է քննարկվեին Մեծ քսանյակի վեհաժողովում:
Ըստ տեղեկությունների, այդ խնդիրների շուրջ վեհաժողովի ընթացքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, մասնավորապես Սիրիայում ու Ուկրաինայում: Սակայն բաց է մնում հարցը՝ դրանք պայմանավորվածություննե՞ր են, թե Ռուսաստանի առջեւ դրված «վերջնագրեր», Պուտինին վերադարձրի՞ն որոշում կայացնողների «էլիտար» ակումբ, թե ոչ:
Ըստ էության, այս հանգամանքներից է շատ բանով կախված լինելու նաեւ իրավիճակը ղարաբաղյան շփման գծում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing