Ինչ տեղի կունենա մարդու օրգանիզմի հետ, եթե նա հրաժարվի շաքարի գործածությունից

0

Սննդաբանները վաղուց են հայտարարել, որ մարդկության գլխավոր թշնամին շաքարն է, սակայն շատերը պարզապես չեն կարողանում պատկերացնել իրենց կյանքն առանց շաքարի և շաքար պարունակող մթերքի:

 

4tololo.ru կայքը ներկայացրել է, թե ինչ դրական փոփոխություններ տեղի կունենան մարդու օրգանիզմի հետ, եթե նա հրաժարվի շաքարից:

 

1.      Կբարելավվի մաշկի վիճակը

 

Ակնեի և շաքարի կիրառման միջև կապն արդեն վաղուց է քննարկվում, իսկ վերջին ուսումնասիրությունները միայն հաստատում են այդ փաստը:

 

Կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքի (գազավորված քաղցր ըմպելիքներ, թորթեր, շոկոլադ և այլն) կիրառությունն անմիջական ազդեցություն է ունենում բշտիկների առաջացման, ինչպես նաև խնդրի լրջության վրա:

 

Սա պայմանավորված է նրանով, որ սննդամթերքի այս տեսակները շատ արագ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը՝ առաջացնելով հորմոնների մակարդակների տատանումներ՝ այդ թվում նաև ինսուլինի: Սա նպաստում է մաշկային ճարպի արտազատմանը, ինչն էլ դառնում է տարատեսակ մաշկային խնդիրների առաջացման պատճառ:

 

2.      Մարդն ավելի երիտասարդ տեսք է ստանում

 

Ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները պարզել են, որ 50-70 տարեկան կանայք, որոնց արյան մեջ շաքարի մակարդակը նորմայից բարձր է, ավելի տարեց են երևում, քան շաքարի համեմատած ցածր մակարդակ ունեցողները:

 

Մեկ լիտր արյան մեջ պարունակվող գլյուկոզայի յուրաքանչյուր 180 գրամը ստիպում է մարդուն իր իրական տարիքից 5 տարով տարեց երևալ:

 

Բացի այդ, մաշկում պարունակվում է կոլագեն, որն ամրացնում ու ավելի առաձգական է դարձնում մաշկը, սակայն մեծ քանակությամբ շաքար պարունակող սնունդ օգտագործելու դեպքում կոլագենն ու էլաստինը կարծրանում են և ի հայտ են գալիս կնճիռներ:

 

3.      Կբարելավվի քնի որակը

 

2016 թվականին անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օգտագործվող սննդամթերքի և քնի որակի միջև կա անմիջական կապ: Հետազոտությունների ժամանակ պարզվել է, որ շաքարն ու հագեցած ճարպերը բացասաբար են ազդում խորը քնի որակի ու տևողության վրա, ինչի հետևանքով առաջանում է հոգնածության զգացում և քնկոտություն:

 

4.      Կպահպանվի սրտամկանի առողջությունը

 

Ուսումնասիրելով շաքարի ազդեցությունը կարդիոմետաբոլիկ հիվանդությունների առաջացման հավանականության վրա՝ գիտնականները հայտնաբերել են, որ շաքարը կարող է դառնալ զարկերակային ճնշման բարձրացման և արյան գերճնշման առաջացման պատճառ: Մարդիկ, որոնք կալորիաների ավելի քան 25%-ը ստանում են շաքարից, գրեթե 3 անգամ բարձրացնում են սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

 

5.      Կբարելավվի տրամադրությունը

 

Շատ հաճախ որևէ քաղցր բան ուտելիս մարդկանց մոտ առաջանում է ատելության զգացողություն սեփական անձի հանդեպ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաքար պարունակող մթերքն ազդում է նախադաշտանադադարային շրջանում գտնվող կանանց տրամադրության վրա և համարվում է դեպրեսիայի առաջացման հիմնական գործոններից մեկը:

 

Սա պայմանավորված է նրանով, որ շաքարը շատ արագ է ներծծվում արյան մեջ, ինչի հետևանքով մարդը կարող է դառնալ կամակոր ու դյուրագրգիռ:

 

6.      Կբարելավվի գլխուղեղի աշխատանքը

 

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները գիտափորձերի արդյունքում պարզել են, որ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի հետևանքով խանգարվում են գլխուղեղի գործառույթներն ու վատանում է հիշողությունը:

 

Սա նշանակում է, որ շաքարի գործածությունից հրաժարվելը կբարելավի մտավոր կարողություններն ու հիշողությունը:

 

Բացի այդ, գիտնականները պարզել են նաև, որ գլխուղեղի վրա շաքարի ունեցած բացասական ազդեցությունը կարելի է նվազեցնել՝ օմեգա-3 ճարպաթթուներ օգտագործելով:

 

7.      Կնպաստի ավելորդ կիլոգրամներից ազատվելուն

 

Ավելորդ քաշից ազատվելու հարցում մարդկանց հիմնական թշնամին ոչ թե ճարպն է, այլ շաքարը: Ներկայում մարդկանց օրգանիզմն իրականում չի ստանում բոլոր անհրաժեշտ ճարպերը և գերհագենում է աածխաջրերով՝ այդ թվում նաև շաքարներով: Շատերը մոռանում են, որ շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը 30 գրամն է, մինչդեռ այդ թույլատրելի նորման կարելի է հեշտությամբ գերազանցել՝ պարզապես մի բաժակ կոլա խմելով, որը պարունակում է մոտ 39 գրամ շաքար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache