Ինչ տիպի կին է գերադասում ժամանակակից տղամարդը

782

Կյանքում ամեն ինչ փոխվում է: Փոխվում է նաև ժամանակակից տղամարդու պատկերացմամբ իդեալական կնոջ կերպարը: Եվ այսպես մի քանի կանացի հատկանիշներ, որոնք գնահատում է այսօրվա տղամարդը:

Խելքը
Նախկինում տղամարդիկ գիտակցաբար սահմանափակում էին կանանց ուսուցումը: Կանանց դեռ վաղ տարիքից նախապատրաստում էին ընտանեկան կյանքին, սովորեցնում էին հոգալ տղամարդու մասին, դաստիարակել երեխաներին, տնտեսությամբ զբաղվել, մի խոսքով ամեն ինչ , որպեսզի տան գլխավորին լինի հարմարավետ և լավ: Դրա հետ մեկտեղ կանանց մտքով էլ չէր անցնում ապրել առանց տղամարդու: Առանց տղամարդու մնալ կնոջ համար նշանակում էր մնալ առանց ապրելու միջոցների և ինքնուրույն հայթհայթել դրանք;
Սովետական ժամանակահատվածում իրավիճակը փոխվեց և կանայք սկսեցին տղամարդկանց հավասար սովորել ր աշխատել: Բայց միևնույնն է տղամարդը իր դաստիարակության համաձայն գտնում էր, որ կինը պետք է նստի տանը , երեխա ունենա և տնտեսությամբ զբաղվի,իսկ ահա խելացի կանանցից ավելի շուտ վախենում էին: Իսկ հիմա գրեթե հարյուր տարի հետո, տղամարդիկ սկսեցին հասկանել, որ խելացի կինը նվեր է ճակատագրի կողմից: Նրա հետ զրուցելու ընդհանուր թեմա են գտնում, նրա հետ կիսվում խնդիրներով և անհանգստություններով և բացի մտահոգությունից ստանում նաև խելացի խորհուրդներ կամ պատրաստի որոշումներ: Նրանք ստեղծագործ միտք ունեն և ուղեղով են մոտենում ամեն մի խնդրի լուծմանը, նույնիսկ ինտիմ ոլորտում նրանց հետ հետաքրքիր է:

Սեքսուալությունը
Սեքսուալությունը դա ներկայիս ժամանակների գեղեցկության չափանիշն է: կինը կարող է հեռու լինել շաբլոն ստանդարտներից,որոնք են 90х60х90,կարող է դեմքը համաչափ գեղեցիկ չլինել և այլն,բայց եթե նա սեքսուալ է , ուրեմն գեղեցիկ է : Իսկ սեքսուալություն դա առաջին հերթին ամբողջական, հարմոնիկ կերպարն է և դրական ,առողջ էներգետիկ ուղղվածությունը:

Ակտիվությունը
Ակտիվ չի նշանակում , որ գնում են աշխատանքի և աշխատանքից տուն,կամ նստում տանը սպասում սիրելիին:Ակտիվությունը արտահայտվում է նրանց ունեցած հետաքրքրություններով,սիրում են կյանքը իր բոլոր դրսևորումներով:Ակտիվ նշանակում է ունենալ առողջ ամբիցիաներ և ինքնահաստատվելու ցանկություն:

Խնամվածություն
Նույնիսկ ոչ շատ գեղեցիկ կանայք ներկայիս խնամքի միջոցներով կարող են գրավիչ տեսք ունենալ:Դեռ Կոկո Շանելն էր ասում,որ ցանկացած կին մինչև եռեսուն տարեկանը սովորում է լինել գեղեցկուհի,եթե չի սովորում, ուրեմն հիմար է :Խնամել չի մնանակում հետևել անձնական հիգիենային, այլ կերպ լինել չէր էլ կարող, այլ մնացյալը: Ժամանակակից տղամարդը սկսել է գնահատել այնպիսի մանրունքները, ինչպիսին է ,գեղեցիկ արված մանիկյուրը՝ նրա երանգը, ձևը, գեղեցիկ հոնքերը, կուրացնող ժպիտը, մազերի խնամված լինելը:

Բնականությունը
Ժամանակակից աշխարհն այնպիսին է , որ շատացել են սիլիկոնե կանայք: Ձգտելով համապատասխանել չափանիշներին և դուր գալ տղամարդկանց, կանայք հակառակ էֆֆեկտ են ստանում: տղամարդիկ հերքում և վանում են ամեն արհեստական բան: Նրանք վանում են ոչ միայն սիլիկոնները, այլ նաև վիրահատություններով շուրթերի կամ մարմնի այլ մասերի ձևափոխությունը, ինչը նրանց ընդհանուր կոմպլեցիային չի սազում:Իհարկե, որոշ տղամարդիկ այնուամենայնիվ սիրում են մեծ չափսեր, բայց մեծամասնությունը գնահատում են բնական գեղեցկությունը: Չէ որ բոլորին չէ, որ սազում է, օրինակ, հաստ շուրթերը:Ձեզ սիրող տղամարդը կսիրի նար ձեր հայեցի քիթը, ոչ շատ բարակ իրանը և թեկուզ փամփլիկ այտերը:

Բնական պահվածքը
Սա մարդու մանեռաների մասին էխոսքը: Տղամարդը չի սիրում ,երբ կինը խաղում է, կամ իրենից իրեն դնում է նրա տեղը, ում հետ իրականում կապ չունի: Այդպիսի դեպքերու կինը առհասարակ չափն անցնում է , և դա ավելի շատ խեղկատակային տեսք է ստանում և ծիծաղելի է :Տղամարդը ցանկանում էտեսնել իրական էմոցիաներ, որոնց տակ կլինեն իրական զգացմունքներ և իրական ներքնաշխարհ:

Հաջողակ լինելը
Որոշ տղամարդիկ սիրում են այսպիսի կանանց ,որովետև նրանց հետ հարաբերություններ ստեղծելը հեշտ է՝ պետք չէ ֆինանսապես հոգ տանել, իսկ այլ դեպքերում տղամարդիկ իրենք են ցանկանում իրենց խնդիրները լուծել կնոջ միջոցներով: Իսկ որոշ տղամարդիկ էլ, ուղղակի ցանկանում են հպարտանալ իրենց ընտրյալով և բոլորին պատմել նրա հաջողությունների մասին:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache