Ինչ վիճակում է հայտնաբերվել Յուվեցի Կարոյի փեսայի դին, և ովքեր են եղել նրա հետ հյուրանոցում. մանրամասներ

0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր ԱԺ նախկինպատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` 33-ամյա Գոռ Առաքելյանի դին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահներն այս օրերին ստուգում են Գոռ Առաքելյանի ընկերների շրջանակը, որոնց հետ նա այդ օրը եղել է հյուրանոցում: Արդեն նրանցից մի քանիսին հրավիրել են հարցաքննության:

Ինչպես պնդում են մեր աղբյուրները, նրա հետ այդ օրը խնջույքի համար հյուրանոց եկած անձինք, տեսնելով, լսելով Գոռի դժգոհությունները, հասկացել են, որ ինքնազգացողությունը վատանում է, շտապօգնություն են կանչել: Բայց բժիշկները Գոռ Առաքելյանին գտել են արդեն գետնին ընկած՝ անշարժացած: Շտապօգնության բժիշկները արձանագրել են, որ տղայի դեմքը մի փոքր ձեւափոխված է եղել. բերանը` ծռված, աչքերը՝ ուռած:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache