Ինչի՞ համար էին ստեղծվել և ինչ են արել հատուկ խմբերը 2008 թվականի մարտի 1-ին

76

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և պաշտպան Հայկ Ալումյանը Yerevan.today կայքի տաղավարում խոսել են նախկին նախագահին առաջադրված մեղադրանքից: Հարցազրույցի ժամանակ նրանք նաև անդրադարձ են կատարել ՀՔԾ կողմից  հարուցված գործին կցված 0038 հրամանին, որի 3-րդ կետի համաձայն բանակային կուրպուսները ստեղծել են մոբիլ խմբեր, որոնք զինվել են հրաձգային զենքերով: ՀՔԾ պետը իր հարցազրույցներում խոսելով այս խմբերի ստեղծման մասին ակնարկել էր, որ եթե ստեղծվել են խմբեր, ապա դրանք նաև օգտագործվել են, չնայած դեռևս չկան փաստեր,  որ այդ խմբերը որևէ գործողություն են իրականացրել:

«Այստեղ հստակ մանիպուլյատիվ մոտեցում կա: Այսինքն մենք գործ ունենք մի հրամանի հետ, որը իհարկե ինձանից շատ ավելի լավ կմեկնաբանեն մասնագետները: Նրանք կասեն որ դեպքում է ընդհանրապես ռազմական գերատեսչությունը ստեղծում նման խումբ: Ես երբևէ անձամբ ՊՆ գաղտնի հրաման չեմ տեսել և դրա համար այդ մասով ինձ համար դժվար է մեկնաբանել: Բայց շատ պարզ բան կա, ես չգիտեմ ինչի համար են ստեղծվել այդ խմբերը, բայց հաջորդ հարցն է առաջանում, իսկ այդ խմբերը ինչ որ բա՞ն են արել:

Այսինքն մենք տեղեկություններ ունենք, որ ինչ որ մոբիլ խմբեր, զինված գնացել և ինչ որ բան են արել՝ մոտակա օրերին, այդ օրը, դրանից մի քանի օր հետո: Չէ որ հայտնի է, որ բանակի և ցուցարաների միջև բախում չի եղել»,-լրատվականի հետ զրույցում հայտարարել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նույն խնդրի մասին խոսելով փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ նախագահ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործում չկա հղում որևէ օրենքի որով կարգելվեր պաշտպանության նախարարին նման հրաման արձակել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache