Լրահոս

Ինչի՞ համար է պետությունը, եթե ամեն հարցի համար հազարական դրամ պիտի հավաքենք. Մարկոս քահանա Մանգասարյան

 

f92179652ab4e418f042f057f84b6e0c

hraparak.am— Մայր Աթոռի Սոցիալական ծառայության բաժնի ղեկավար Մարկոս քահանա Մանգասարյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կապված  զոհված և հաշմանդամ զինծառայողներին սոցիալական աջակցության նոր ծրագրի մեկնարկի հետ: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ:

http://www.president.am/…/President-Serzh-Sargsyan-meeting…/

Չեմ ուզում խոսել էն մասին, որ ահագին տհաճ է, երբ քո փոխարեն, նույնիսկ հայրենասիրական նկրտումներից ելնելով, որոշումներ են կայացվում. սա մի կողմ, սրան վաղուց ենք սովորել (պարտադիր կենսաթոշակայինը վկա)։ Հարցը հազար դրամը չէ, վստահ եմ, չաշխատող մեկն էլ այդ հազար դրամը կտա, եթե բանակի համար է։ Նորից եմ ասում` եթե բանակի համար է։

Ես հազար չէ, տասը հազար էլ կվճարեմ։ Բայց մի քանի հարց է առաջանում, ասենք` կարելի էր չէ՞ էս մասին կարծիք հարցնել հենց նույն այդ աշխատողներից, կարելի էր չէ՞ ի վերջո կամավոր սյզբունքով դա անել և լուրջ աշխատանք տանել ժողովրդի վստահության վերականգնման համար ու ավելի լուրջ արդյունքներ գրանցել։ Դե չէ, մենք սրան սովոր չենք։

Լավ, իսկ ի՞նչ ասեն նրանք, ովքեր մինիմալ աշխատավարձ են ստանում, և հետն էլ իրենց տան հաց վաստակողը բանակում է ծառայում։ Սա էլ մի կողմ։ Իսկ ինչո՞ւ հազար դրամ չհավաքել երկու այլ լուրջ հիմնահարց լուծելու համար.

1. Սպիտակի երկրաշարժից անտուն մնացած հարյուրավոր ընտանիքների բնակարանային հարցը և

2. Արյան լեյկոզ և այլ տեսակի քաղցկեղ ունեցող երեխաների բուժման խնդիրը (Յոլյանի անվան կենտրոնը տեսանք, որ բացվեց, փառք Աստծո, բայց բուժումն էլ հո անվճար չի՞ լինելու)։

Եվ սրանք մեր երկրում եղած հարյուրավոր խնդիրներից պարզապես երկուսն են։ Ես դեմ չեմ, եթե իսկապես նպատակային է լինելու, հավաքենք, ամեն բանի համար էլ հազար դրամ հավաքենք։ Բայց էտ դեպքում մի շատ բնական հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ ենք մենք տարատեսակ վճարումներ կատարում ու հարկեր մուծում կամ ինչի՞ համար է պետությունը, եթե ամեն հարցի համար հազարական դրամ պիտի հավաքենք»։

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing