Լրահոս

Ինչի է նախապատրաստվում Ադրբեջանը

 

Հուլիսի 4-ին կրկին իրավիճակը լարվեց Արցախի սահամնին: Ադրբեջանական կողմը այս անգամ էլ գնաց ռազմական սադրանքի և հայկական դիրքերը հռթիռակոծեց:

Ադրբեջանը հռթիռակոծում է հայկական դիրքերը  այնպիսի հենակետերից, որոնք տեղակայված են բնակավայրերում: Նպատակը մեկն է՝ սադրել հայկական կողմին և մեծ աղմուկ բարձրացնել, եթե հայկական կողմի պատասխան հարվածից քաղաքացիական անձիք կամ շինություններ տուժեն: Այս անգամ ադրբեջանցիները հանրայնացրեցին մահացած կնոջ և երեխայի լուսանկար ու փորձեցին համոզել, որ հայկական կողմի հարվածից են նրանք զոհվել: Իհարկե դժվար է ասել,  թե ինչ պայմաններում են զոհվել նրանք, սակայն պետք է նկատել, որ ադրբեջանի մոտ կարծես ստացվում է միս ու արյուն տալ իր ռազմական սադրանքին:

Իհարկե Ադրբեջանին հետաքրքիր չէ իր քաղաքացիական անձանց անվտանգությունը, հակառակ դեպքում մարտական հենակետերը չէին տեղկայի բնակավայրերում, սակայն Ադրբեջանը քաղաքացիական անձանց մահը փորձում է իր հետագա պլանների համար օգտագործել:

Այս պահին դժվար է ասել, թե ինչ է նախապատրաստում Ադրբեջանը՝ Արցախի դեմ, սակայն չպետք է բացառել, որ նա կփորձի հարձակվել հայկական դիրքերի ուղղությամբ և կհայտարարի, որ փորձում է լռեցնել այն դիրքերը, որտեղից իր քաղաքացիական բնակչության ուղղությամբ են կրակում:

Հետաքրիր է, որ Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարության մեջ չեն արձանագրել այն փաստը, որ ադրբեջանական դիքերը տեղակայված են բնակավայրերում, այլ միայն կոչ են արել դարադեցնել բնռությունը և արձանագրել են, որ քաղաքացիական անձիք են տուժել բախման արդյուքնում:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing