good-banner
Խորհուրդներ Հետաքրքիր Սնահավատություն և թալիսմաններ

Ինչի համար է դաստակի կարմիր թելը

 

krasnaya_nitka

Ինչի համար է դաստակի կարմիր թելը

Կարմիր թելի ուժը հայտնի է շատ վաղուց:Մարդիկ հավատացել և մինչև հիմա էլ հավատում են հայացքների և բառերի ուժին: Իսկ ահա մարդկանց չար հայացքներից և մտքերից պաշտպանվելու համար էլ ստեղծվել են ամուլետները, թալիսմանները և պահապանները:

Այսօր  էլ չար ուժերից և հայացքներից պաշտպանվելու  ամենատարածված միջոցը, որը կարելի է հանդիպել և հայտնի մարդկանց, և հասարակ մարդկանց ձեռքերին, դա կարմիր թելն է :

Իսկ ահա ինչ է նշանակում այդ պահապանը և ինչպես այն ճիշտ օգտագործել գիտեն քչերը:

Պահապան կարմիր թելը 

Այդ թալիսմանը պետք է կրել ձախ ձեռքին: Այն ձեզ կօգնի պաշտպանվել այլոց ուժեղ նախանձից և կազատի ձեզ մեղավոր մտքերից:

Չպետք է մոռանալ , որ թելը պետք է լինի բնական բրդից և անպայման կարմիր: Ինչու՞ հենց կարմիր, որովհետև այն մարմնավորում է վտանգը իր բոլոր արտահայտչաձևերով: բացի այդ հայտնի է , որ հենց կարմիր թելով է փաթաթված եղել Ռահիլի(աշտվածաշնչյան նախամայր) գերեզմանը, որը գտնվում է Իսրաելում: Իսկ կաբբալիստների հավատի համաձայն,  Ռայհիլը ամբողջ աշխարհի մայրն էր: Նա իրեն նվիրաբերել է մարդկությունը: Այդ պատճառով է, որ հավատացյալները ցանկանում են օրհնել կարմիր թել ամուլետը հենց Իսրաելում և հենց նախամոր գերեզմանին:

Ինչպե՞ս կապել  դաստակին կարմիր թելը

51147716

Որպեսզի կարմիր թելը կատարի իրեն հասանելիքը, այն պետք է կապել որոշակի օրենքներով:

  • պետք է գնել բրդյա նոր թել
  • Կտրեք մի փոքր կտոր և այն կապելու ընթացում պետք է ասվի աղոթք.այն հատում է և կարելի է ասել տարբեր լեզուներով:
  • Թելը պետք էկապի մոտ մարդ՝ ամուսին, մայր, քույր, ընկեր և այլն: Ոչ մի դեպքում այն չպետք է ինքնուրույն կապել, քանի որ այդ դեպքում այն չի ունենա այն ուժը , որով օժտված է :

Ինչու են կարմիր թելը կապում հենց ձախ դաստակին

znamenitosti-nosyat-krasnuyu-nit

 

Ձախ ձեռքը համարվում է ստացող ձեռք: Դա նշանակում է , որ նրա միջողով կարող է ձեր օրգանիզմը ստանալ այն բացասական էներգիան , որը կարձակեն ձեզ շրջապատող մարդին՝ ինչպես ծանոթ, այնպես էլ անծանոթ:

Կապելով թելը ձախ ձեռքին ՝մենք փակում ենք վատ թներգիայի ուղղին:

Եթե կապում են աջ ձեռքին, ապա նրա համար, որ դեպի իրենց գրավեն հաջողությունը, բարեկեցությունը , ինչպես նաև արժանի զուգընկերոջ:

Կարմիր թելի աղոթքը 

 

Աղոթքը պետք է պարտադիր արտասանվի թելը կապելիս և այն պետք է արտասանի թելը կապողը և ոչ թե նա, ում դաստակին կապում են:

ՙՙ«Տէր Ամենակալ, օրհնյալ լինի քո թագավորությունը երկրի վրա եւ երկնքում

Խոնարհվում եմ քո մեծության առաջ և հայցում քո ողորմությունը,

Դու ողորմած ես բոլոր նրանց, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու քեզ

Դու ապաքինում ես  հիվանդներին եւ օգնում նրանց, ովքեր կարիքի մեջ են,

Քո սերն է, ճշմարիտ է եւ Ոչ ոք, բացի քեզանից չունի համաշխարհային ներում

Խնդրում եմ պահպանիր ծառային քո (այն մարդու անունը , ում ձեռքին կապվում է)

Եվ պաշտպանիր թշնամիներից՝ տեսանելի և գաղտնի.

Քանի որ դու ես տերը երկրի ու երկնքի.

Աղոթքի ամեն տողին համապատասխանում է մի հանգույց , այսինքն վերջին տողը արտասանվում է արդեն պատրաստի ամուլետի վրա:

Ինչպե՞ս կրել կարմիր թելը

img_3097

Եթե դուք մի օր տեսնեք, որ ձեր ձեռքի կարմիր թելը չկա, նշանակում է այն իր վրա է վերցրել չար ուժը ՝պահպանելով ձեզ բացասական էներգիայից:

Եթե դուք այն չգտնեք, ուրեմն այդպես էլ պետք է լիներ, իսկ եթե գտնեք, ուրեմն այրեք այն և դրանից հետո կարող եք նոր պահապան կապել ձեր դաստակին:

Կարմիր թելը հզոր պահապան է աչքից և նախանձից:

Պահպանեք ձեզ….

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing