Ինչին է արագ պատրաստվում Ադրբեջանը

0

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել, հանձնարարելով բարձրացնել զորքերի մարտունակությունը, ստորաբաժանումների մանեւրի հնարավորությունները, հատկապես այն ստորաբաժանումների, որոնք տեղակայված են շփման գծում, ինչպես նաեւ «վճռական կանխել հակառակորդի սադրանքները»:

Ինչի՞ն է պատրաստվում Ադրբեջանը Ժնեւի հանդիպումից հետո: Արդյոք խոսելով «հակառակորդի սադրանքներից»՝ Ադրբեջանը նախապատրաստում է սադրանքներ շփման գծում: Հնարավոր է՝ այդպիսով Բաքուն ցանկանում է ցույց տալ, որ Ժնեւի պայմանավորվածությունները ոչինչ չեն նշանակում, Ադրբեջանը մտադիր չէ կատարել ինչ որ մեկի պայմանները:

Ավելին, Ադրբեջանը Ժնեւի հանդիպմանը համոզվել է, որ հայկական կողմը հեշտ նահանջում է իր պայմաններից:Որպես կանոն Ադրբեջանը հայերի «հնարավոր սադրանքների» մասին հայտարարում է այն ժամանակ, երբ պատրաստվում է դիվերսիաների՝ շփման գծում կամ դիվանագիտության մեջ:

Ժնեւում Սերժ Սարգսյանի ու Ալիեւի հանդիպումից 3 օր անց ադրբեջանական կրակոցից զոհվել է հայ զինծառայող: Ի պատասխան հայկական կողմը չի հայտարարել ժնեւյան համաձայնությունից դուրս գալու մասին, թեեւ պաշտոնապես հայտարարվել է, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ որեւէ բան պայմանավորվել:Փորձագիտական մակարդակում հայկական կողմից հնչել են պատժիչ գործողությունների կոչեր:

Սակայն դրանք պաշտոնական շրջանակներից աջակցություն չեն ստացել:Ինչի՞ն է պատրաստվում ադրբեջանցի նախարարը, զորքին կոչ անելով «վճռական կանխել սադրանքները»: «Ժնեւյան պայմանավորվածությունների» կատարմա՞նը:



Загрузка...