Լրահոս

Ինչքան ձգձգեն, հասարակությունն այնքան արմատական կդառնա

 

новый-коллаж-19-180x180

hayeli.am — Հուլիսի 17-ին մայրաքաղաքի Էրեբունու ՊՊԾ-ի վրա «Սասնա ծռեր» ջոկատի կողմից հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակին, ըստ քաղաքագետ Լեւոն Շիրինյանի, պետք է շատ արագ լուծում տրվի, որպեսզի դրսի ու ներսի «միջնորդներին» խառնակչության հնարավորություն չընձեռվի։

Քաղաքագետը կարեւոր է համարում նաեւ այն հանգամանքը, որպեսզի հասարակությունը միակարծիք պահանջի արյունահեղության բացակայություն.«Նույնիսկ ամերիկացիներն են հասկացել, որ պետք է զսպվածություն ցուցաբերել, ինչի մասին այսօր հայտարարեցին։ Առանց ավելորդ միջնորդների, որոնք արդեն իսկ հայտնվել են, պետք է լուծում տալ իրավիճակին, իսկ հատկապես դրսի միջամտությունը հղի է Հայաստանի պետականության համար վտանգավոր հետեւանքներով» ,- կարծում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ Նա կարծում է, որ կողմերը պետք է սեփական ներկայացուցիչներին բանակցությունների ուղարկեն եւ սահմանեն բանակցությունների օրակարգ.«Սահմանեն առկա խնդիրները, որոնք այնքան հայտնի են եւ առաջարկեն հնարավոր լուծումները, քննարկեն, ընդհանուր հանրագումարի գան»։

Շիրինյանի խոսքով «Սասնա ծռերը» ճիշտ կաներ, որպեսզի առաջ քաշեր Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների պահանջը.«Եթե ԱԺ ընտրությունների հարցն է դրվում, ապա նախագահի դիմադրության հարցն ինքնին կոտրվում է։ Այս պարագայում պետք է նաեւ հստակ սահմանել, որ եթե ընտրություններում մի հոգի էլ անգամ քվե կեղծեց, ապա նրա ձեռքը պետք է կտրել»։ Անդրադառնալով փաստին, որ իշխանությունը ձգձգում է իրավիճակի հանգուցալուծումը, Շիրինյանն ասաց.«Ինձ թվում է, որ իշխանությունը ժամանակ է շահում,ձգձգման վրա հույս է դրել՝ մտածելով կհուսահատվեն, կհոգնեն։ Բայց իմ ընկալմամբ նրանցից ոչ մեկը հոգնող ու հուսահատվող չէ»։

Շիրինյանի դիտարկմամբ՝ այդ հաշվարկն արդարացված կլիներ, եթե «Սասնա ծռեր» խմբում լիներ վարկաբեկված, հայտնի մարդ.«Մինչդեռ սա հասարակության ռադիկալ մասն է, որը ոչինչ չի ուզում, քան Հայաստանի վերածնունդ»։

Հարցրեցինք, թե այդ դեպքում ինչու հասարակության լայն զանգվածների աջակցություն չկա՞.«Երբ որ ռադիկալ է լինում բոլոր երկրներում էլ հասարակության մեծ զանգվածներն արագ չեն կողմնորոշվում դեպի այդ ուժերին, այդպես եղավ նաեւ Ֆիդել Կաստրոյի ժամանակ՝ Կուբայում։ Բայց իշխանությունը թող իմանա, որ ինչքան ձգձգվի, հասարակությունը կռադիկալանա, արմատական կդառնա, որովհետեւ դրանք իրենց զավակներն են»։

Շիրինյանը հիշեցրչեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ երիտասարդությունն ինքնակամ մեկնեց ռազմաճակատ։

Հիշեցնենք, որ կիրակի վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են Ոստիկանության Էրեբունիում գտնվող ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը սպանվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։

«Սասնա ծռեր» խմբավորման անդամները մի քանի պահանջ են ներկայացրել: Նրանք մասնավորապես պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing