Լրահոս

Ինչքան են ծախսում եւ հետ բերում «Եվրատեսիլի» կազմակերպիչները

 

82013

armtimes.com-ը գրում է .

Հեղինակավոր The Telegraph-ը գրում է, որ «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույցթի կազմակերպիչ վերջին չորս երկրներն ընդհանուր առմամբ 172.3 միլիոն ԱՄՆ դոլար են ծախսել միջոցառման համար: Մասնավորապես՝ խոսքը գնում է շվեդական Մալմյո քաղաքում, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում եւ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացված մրցույթների համար ծախսված գումարների մասին:

Հատկանշական է, որ Բաքուն նշված քաղաքներից ամենաշատ գումարն է ծախսել «Եվրատեսիլին» պատրաստվելու համար՝ 68,9 միլիոն դոլար, սակայն արդյունքում կարողացել է վերադարձնել ընդամնեը 10 միլիոնը:

Համեմատության համար նշենք, որ շվեդական Մալմյոն 2013 թվականին ծախսել էր 24,4 միլիոն դոլար եւ վերադարձրել 22,9 միլիոնը:

Կոպենհագենը 51,6 միլիոն դոլար էր հատկացրել «Եվրատեսիլի» համար եւ բյուջե էր վերադարձրել 18.6 միլիոն դոլար, իսկ Վիեննան ծախսել էր 40.2 միլիոն դոլար՝ հետ բերելով 31.5 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016»-ի եզրափակիչը տեղի է ունենալու այսօր՝ մայիսի 14-ին, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing