Առանց կատեգորիա

Ինչքան ուղեղները հերիքում է` տեխնիկան տեղաշարժեցին ու կանգնեցին. Պավել Մանուկյանը` ոստիկանության գրոհի մասին

 

Sequence-287.Still007-600x338

armlur.am –  Արդեն հայտնել էինք, որ ըստ «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության` ոստիկանության կողմից գրոհի փորձեր են եղել: Ոստիկանությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: ArmLur.am-ը զրուցեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի հետ: – Պարո´ն Մանուկյան, տեղեկություն տարածվեց, որ ոստիկանությունը գրոհի փորձ է արել, ճի՞շտ է դա: – Այո‘: -Կմանրամասնե՞ք: – Հիմա, եթե մենք մի քիչ էլ խոսենք, իմ հեռախոսը կանջատեն,առանց այդ էլ լույսս անջատել են, և մի շարք, մի շարք բաներ: -Գոնե կասե՞ք ինչ իրավիճակ է տիրում: – Հիմա հանդարտ է. տեղաշարժ արեցին տեխնիկայի` աջից ձախ, հետո ձախից աջ: Ինչ կարային, ինչքան ուղեղները հերիքում էր` արեցին ու կանգնեցին: Հ. Գ. Ավելի մանրամասն տեղեկատվություն հաղորդել և այլ հարցերի պատասխանել Պավել Մանուկյանը չցանկացավ: Հիշեցնենք, որ այսօր արդեն մեկ շաբաթ է` ինչ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից շարունակում է գրաված մնալ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Քիչ առաջ հայտարարություն տարածվեց նաև, որ ԱԱԾ աշխատակիցները գնացել են Սասնա Ծուռ Աշոտ Պետրոսյանի աղջկա՝ Տաթևիկ Պետրոսյանի բնակարան` իրենց ասելով ծանուցմամբ բերման ենթարկելու:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing