Ինչո՞ւ չենք կարողանում գտնել մեր երկրորդ կեսին. գիտնականների սենսացիոն բացահայտումը

195

Գիտնականները կարողացել են պարզել, թե մարդկանց մեծ մասն ինչու չի կարողանում ընդառաջ գնալ սիրուն և գտնել իր զուգընկերոջը։

 Կիպրոսի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ հանդիպումների ժամանակ դրսևորած երկչոտությունն ու զուգընկեր չգտնելու փաստը պայմանավորված են ոչ թե մարդու բնավորության գծերով, այլ էվոլյուցիոն գործընթացներով։ Այս մասին նշված է Personality and Individual Differences ամսագրում հրապարակված հոդվածում։

Գիտական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սեռական ձգողականությունն ու բազմանալու ցանկությունը մարդուն տրվել է ի սկզբանե, իսկ զուգընկեր գտնելն ավելի ուշ ժամանակաշրջանի հետ կապված երևույթ է։ Ընդ որում, վերջին հարյուր տարում զույգ ձևավորելու միջոցներն անճանաչելիորեն փոխվել են։

«Մենք հարմարեցված ենք եղել կյանքի ոչ այս միջավայրին, որում ապրում ենք այսօր»,- ասել է համալսարանի գիտնական Մանելայ Ապոստոլուն։

Մարդկանց բնազդների մեծ մասը ձևավորվել է այն ժամանակ, երբ հարսնացուին կամ փեսացուին ընտրել են ծնողները կամ բարեկամները։ Իսկ այսօր մարդիկ ինքնուրույն են այդ ընտրությունն անում։ Ըստ գիտնականների` մարդկությունը նոր իրողություններին հարմարվելու ժամանակ չի ունեցել։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache