Ինչո՞ւ է Արմեն Սարգսյանն իր ծանր տեղը թեթև վաճառել

2

Ապրիլ ամսից Հայաստանն ունենալու է նախագահ՝ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը և սահմանադրական թագուհի՝ Արմեն Սարգսյանը։ Իհարկե, իրականության մեջ կոչումները մի փոքր այլ են, սակայն գործառույթներով հետայսու ՀՀ կառավարումն իրականացվելու է այս տարբերակով, ֆիգուրները և ֆունկցիաները մնալու են նույնը, անվանումները փոխվելու են: Այսքանը։

Իսկ ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը համաձայնել ՀՀ-ում թագուհու կարգավիճակին․ այստեղ է հարցը։ Երբ պարզվեն Արմեն Սարգսյանի՝ թագուհու կարգավիճակի դրդապատճառները, ի հայտ կգան նրա գործառույթները Հայաստանում։

Ակնհայտ է, որ նա իրականացնելու է ֆինանսական գործառույթներ, որոնց ոչ բոլոր բաղադրիչներն են լինելու տեսանելի․ փողն այն միակ դրդապատճառն է, որտեղ դրդապատճառ չի երևում։

Իսկ թե Արմեն Սարգսյանն ում փողը որտեղ է տեղավորելու կամ ում փողերն ինչպես է «արտահանելու» տեխնոլոգիապես զարգացած դարում՝ դա է Արմեն Սարգսյանի խնդիրը, քանի որ ֆինանսական հոսքերի հետ նրանից ավելի ճարպկորեն խաղացող չկա։

Նրանք, ովքեր փող են հանել երկրից, այսպես թե այնպես, տեսանելի են եղել․ օֆշոր, բիզնեսներ արտերկրում, սակայն Արմեն Սարգսյանի մոտ ֆինանսական հոսքերը սահուն են կառավարվում, և բացի սակավ անձանցից, ոչ ոք նրա ֆինանսական «մախինացիներից» տեղյակ չէ։

Ուղղակի զարմանալ է մնում՝ երկրից 10 մլրդ դոլար հանելուց հետո, այս երկրում այդքան փող կա՞, հանուն որի արժե մտնել խաղի մեջ: Ուրեմն Հայաստանում դեռ փող կա, քանի որ կոպեկների համար Արմեն Սարգսյանն իր ծանր տեղը չէր թեթևացնի ու գար Հայաստան։

Չմոռանանք, որ նրա անունը կապված է «Ամուլսարի» հանքի հետ, թեև նա ժխտում է, սակայն փաստ է, որ Ամուլսարի շահագործման սկզբից շրջանառվում էր Արմեն Սարգսյանի անունը։

Չի բացառվում, որ որոշ շնորհազուրկ հանքարդյունաբերողների հանքերին տիրություն անել է պետք․ հանքերում փող կա, իսկ Արմեն Սարգսյանը հանքարդյունաբերությունից գլուխ է հանում։ Կարճ ասած՝ հանքերն այն միակ ոլորտն է, որտեղ փող կա և այդ աշխատանքները համակարգել է պետք: Չի բացառվում՝ Արմեն Սարգսյանին Հայաստան են բերել ոչ թե երկրի, այլ որպես երկրի հանքերի համակարգողի։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache