Լրահոս

Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանի խնամին սնանկ ճանաչվել

 

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանը սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորը սնանկ է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 3-ի վճռով: Նշենք, որ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է հուլիսի 20-ին:

Թե ինչու է նախկին պատգամավորը սնանկ ճանաչվել, «Ժողովուրդ»-ը փորձեց դա պարզել սնանկության գործով կառավարիչ Արտակ Մարտիրոսյանից: Հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանը հայտարարեց. «Բանկն է դատարան դիմել սնանկ ճանաչելու պահանջով: Բայց դեռ ժամանակ կա առողջացման ծրագիր ներկայացնելու:

Մի՛ զարմացեք, կան բազմաթիվ պատգամավորներ, որոնք ունեն նման խնդիրներ»: Ըստ սնանկության գործով կառավարչի` նախկին պատգամավորը պարտք է «Ամերիաբանկ»-ին: Սակայն վերջինս հրաժարվեց նշել, թե որքան է կազմում Գուլոյանի պարտքը բանկին: Ստացվում է, որ Մուրադ Գուլոյանը սնանկացավ, որովհետեւ իր խնամին՝ Գագիկ Ծառուկյանը (Մ. Գուլոյանի որդին` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը Գ. Ծառուկյանի փեսան է), նրան պատգամավոր չդարձրեց: Ասել է, թե մանդատ չունի, սնանկացավ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armlur.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing