Լրահոս

Ինչո՞ւ է Ռուսաստանն անսպասելի ստուգումներ սկսել Հայաստանի և Աբխազիայի ռազմաբազաներում

 

Հարավային ռազմական օկրուգում հայտարարել են անսպասելի ստուգումների մասին, որոնց ներգրավված են 6 հազար զինծառայող և 1,5 հազար միավոր տեխնիկա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի հայտարարությանը:

«ՀՌՕ հրամանատարային զորքերը մեկնարկ են տվել անսպասելի ստուգումներին Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Աստրախանի և Վոլգոգրադի շրջաններում, Կարաչաևո-Չերկեսիայում և Ադիգեայում, ինչպես նաև Հայաստանի և Աբխազիայի Հանրապետություններում տեղակայված ռուսական ռազմաբազաներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ հիմնական նպատակը ստուգելն է, թե որքան ստորաբաժանումներ են պատրաստ խնդիրներ իրականացնել, ինչպես նաև գնահատել մարտական պատրաստվածությունը: Անպասելի ստուգմանը ներգրավված է ավելի քան 20 շտաբ և ռազմական կառավարման այլ օրգաններ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armlur.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing