Լրահոս

Ինչո՞ւ է տավարի միսը դառնալու մինչև 5000 դրամ

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ աղբյուրների տեղեկացմամբ` տավարի մսի ներկա և սպասվող թանկացումները` մինչև 5 հազար դրամ, պայմանավորված են ոչ միայն երաշտով՝ խոտի-անասնակերի քչությամբ, այլև մեգա-մագնատ Սամվել Ալեքսանյանի` տավարի մսի «արտահանմամբ» դեպի անկախության գործընթացի մեջ մխրճված Իրաքյան Քրդստան:

Այն, որ Ալեքսանյանը Քրդստանի հետ «ջերմ» կապերի մեջ է (Ապարանի գյուղերում է ապրում հայաստանյան քրդերի մեծ մասը) և տարին մի քանի անգամ այցելում է անկախացող Քրդստան (մի քանի տարի առաջ սպիրտի` օղու արտադրություն է դրել և օղի է վաճառում), գաղտնիք չէ: Բայց ոգելից խմիչքը և խոզի միսը Քրդստանում կիրառելի չեն, Լիմինդրովիչն անցել է տավարի մսի արտահանմանը` «նպաստելով» Քրդստանի ֆինանսատնտեսական անկախությանը»:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing