Լրահոս

Ինչո՞ւ են ցնծում ադրբեջանական ԶԼՄ-ները

 

c32792f796daef5dc076b88fe0bca1ed

newsline.am —  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունների վերաբերյալ ասել է. «Սա ամենամեծ հարվածն է և՛ Հայաստանին, և՛ Արցախին, դավաճանություն հայկական պետականության հանդեպ։ Այս քայլով ոչ միայն չեն նպաստի Արցախի հիմնախնդրի լուծմանը, այլև անդառնալի վնասներ կտան։ Դուք միայն տեսեք, թե ինչ ցնծություն է ադրբեջանական ԶԼՄ-ներում։ Սա՞ է նրանց ուզածը»։

Միգուցե և ցնծում են ադրբեջանցիները: Բայց ավելի շատ նրանց ԶԼՄ-ները ցնծում են Հայաստանի արտագաղթից, տնտեսական անկումից, ցնծում են, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե մեր բանակը 80-ականների զենքով է կռվում, որ «ընդամենը» 800 հեկտար հող ենք զիջել:

Ադրբեջանցիները ցնծում են, որ մեր պետությունը ղեկավարում են Շմայսը, Գալուստ Սահակյանը, Հերմինե Նաղդալյանը, Համլետ Հարությունյանը, ցնծում են, որ ոստիկանները հարյուրավոր քաղաքացիների հենց այնպես տանում են զորամասեր, դաժան ծեծի ու խոշտանգումների ենթարկում, ցնծում են, որ լիսկաները կարող են օրը ցերեկով ուզածդ մարդուն սպանեն ու անպատիժ մնան:

Եվ վերջապես ցնծում են, որ Սերժ Սարգսյանի նման մարդն է մեր պետության ղեկին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing