Ինչո՞ւ են իրավապահները ընկել Արթուր Աղաբեկյանի հետևից

70

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 1-ին` Արցախի հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձից մեկ օր առաջ, ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ:

«Ժողովուրդ» օրաթերթին այս գործից հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուների փոխանցմամբ` իրականությունն այն է, որ երբ ԱԺ պատգամավոր գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանին կալանավորեցին զինվորներից հափշտակված «հայտնի տուշոնկայի» քրեական գործով, իրավապահները նաեւ թիրախավորել են Արթուր Աղաբեկյանին:

Կարծել են, թե Մանվել Գրիգորյանին «տակից» ինչ-որ բաներ է տվել Աղաբեկյանը` մի բան էլ պահելով իր նկուղում: Մինչդեռ իրականում Արցախում մեծուփոքր բոլորը գիտեն, որ Մանվել Գրիգորյանն ու Արթուր Աղաբեկյանը 2015 թվականից չեն շփվում:

Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache