Լրահոս

Ինչո՞ւ մենք չենք ցանկանում նկատել հայ զինվորների գլխատման մասին զեկույցները. Վլադիմիր Սոլովյովի հերթական անդրադարձը ԼՂ հակամարտությանը

 

b4ee4de424a2d9314ecba699ee9bd8b4

lorinews.am-ը գրում է.  Ռուս հայտնի հաղորդավար, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը Вести ФМ-ի եթերում դարձյալ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձություններին: «Բայց մենք այդպես էլ չասացինք, թե ով էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացման հեղինակը: Չենք ասում»,- ասում է Սոլովյովը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը երկակի ստանդարտներ է կիրառում ԼՂ հարցում: «Ինչո՞ւ Ադրբեջանը ուղիղ բանակցություններ չի վարում Ղարաբաղի հետ: Մենք հիմա կորցնում ենք ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմին: Իսկ ինչո՞ւ մենք չենք ցանկանում նկատել հայ զինվորների գլխատման մասին վերջին զեկույցները, ինչո՞ւ չենք ցանկանում նկատել ռեպորտաժները, որոնք պատմում են պատանդ վերցված հայ զինվորների խոշտանգումների մասին … Ես հասկանում եմ, որ կարևոր է հաշվի առնել յուրաքանչյուրի կողմի շահերը, իսկ ճշմարտությունը՝ որպես կողմ, այլևս ոչ ոքի չի՞ հետաքրքրում»,- ասում է հաղորդավարը` նշելով, որ պետք է տրվի հստակ պատասխան, թե ինչ է տեղի ունեցել: «Ո՞վ է սկսել … դիերի վիճակը: Կա՞ն գլխատումներ, թե՞ չկան: Ո՞ր կողմը: Ոչ մի բլից-կրիգ չստացվեց: Մենք հիմա կկորցնենք մեր վերջին իրական բարեկամին… Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հակառուսական տրամադրություններ են հիմա Հայաստանում, ու պետք չէ ձևացնել, թե Ադրբեջանը կփոխարինի Հայաստանին»,- նշում է Սոլովյովը՝ ընդգծելով, որ հավաքված փաստերը պետք է ներկայացվեն միջազգային ատյաններին:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing