Ինչո՞ւ Մխիթարյանը չի խաղա Լիվերպուլի դեմ հանդիպմանը

0

 Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում չի մասնակցի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպմանը,- հաղորդում է «Sky Sports»-ը:

27-ամյա ֆուտբոլիստն ակումբի խնդրանքով չէր միացել ազգային ընտրանուն, որպեսզի շարունակի ազդրի վնասվածքից ապաքինվելը:

Բացի այդ, մանչեսթերցիներին առաջիկա խաղում չի օգնի նաև անգլիացի պաշտպան Լյուկ Շոուն:

«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

www.tert.am



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache