Լրահոս

Ինչո՞ւ ՌԴ և ԱՄՆ նախագահները Հանրապետության տոնի առթիվ Ադրբեջանին շնորհավորում են, իսկ Հայաստանին՝ ոչ

 

7a5e791c275c964d984a3ea8b3d7b741-600x401

armlur.am-ը գրում է. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շտապում են շնորհավորական ուղերձներ հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հանրապետության տոնի առթիվ: Նախօրեին հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում նշել է, որ ԱՄՆ ղեկավարությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի հետ համագործակցությունը: «Մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով աշխատանքը՝ Ձեր երկրի և հարևանների անվտանգության և կայունության պայմանների ստեղծման համար»,-ասել էր Օբաման: Մայիսի 25-ին ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը՝ Հանրապետության տոնի նախաշեմին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ Իլհամ Հեյդարի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Բոլորին հայտնի են սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում Ադրբեջանի ձեռքբերումները: Ձեր երկիրն իրավամբ մեծ հեղինակություն է վայելում միջազգային հարթակում»: Նշենք, որ մինչ այժմ ոչ մի շնորհավորանք չի հնչեցվել՝ ուղղված ՀՀ նախագահին ու Հայաստանին:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing