LifeStyle Առողջություն

Ինչպե՞ս ամրացնել և սնուցել եղունգները

 

 

pedikur-manikur-v-benidorme-albire-altee

Հատկապես ձմռանը եղունգները խնամքի կարիք ունեն: Նույնիսկ տնային պայմաններում և 5 շատ պարզ միջոցներով հնարավոր է դրանք խնամել, ամրացնել:

Կարմիր պղպեղով դիմակ ձեռքերի համար

Կարմիր պղպեղով դիմակը ոչ միայն կամրացնի ձեր եղունգները, այլև կարագացնի դրանց աճը: Կես թեյի գդալ կարմիր պղպեղի մանրացված փոշին խառնել 10 կաթիլ եռացրած ջրի և 1 թեյի գդալ բարձր յուղայնության ձեռքի կրեմի հետ: Խառնուրդը 10 րոպե պահեք ջրային շոգեբաղնիքի վրա, այնուհետև սառեցրեք և հավասար շերտով քսեք եղունգներին: 20 րոպե դիմակը ձեռքերին պահելուց հետո լվացվեք և ձեռքի յուղոտ կրեմ քսեք: Դիմակը կարող եք ամիսը 2 անգամ կրկնել:

Կիտրոնի հյութ

Կիտրոնի հյութը լավագույնս ամրացնում է եղունգները: Փոքրիկ ափսեի մեջ քամեք հյութը, փոքր-ինչ աղ ավելացրեք, վրձինով քսեք եղունգներին: 20 րոպե անց ձեռքերը լվացեք տաք ջրով և կրեմ քսեք ձեռքերին:

Մեղրամոմ

Մեղրամոմով դիմակը ձեր եղունգները շատ կամրացնի: Ջրային շոգեբաղնիքի վրա հալեցրեք 4 գրամ մեղրամոմը, ավելացրեք լավ եփված ձվի դեղնուց, լավ խառնեք: Ավելացրեք մի քանի կաթիլ դեղձի յուղ և ստացված զանգվածը կրկին լավ խառնեք: Դիմակը 20 րոպե պահեք ձեր ձեռքերին, այնուհետև լվացվեք և ձեռքի կրեմ քսեք: Դիմակը կարող եք ամեն օր կրկնեք:

Ժելատին

Ժելատինը հրաշալի սնուցում և ամրացնում է վնասված եղունգները: Եռացրած ջրով բաժակի մեջ լուծեք 0,5 ճաշի գդալ ժելատինը, թողեք խառնուրդը սառչի, այնուհետև լուծույթի մեջ 20 րոպե պահեք եղունգները: Լվացվեք տաք ջրով և ձեռքի կրեմ քսեք: Այս դիմակը կարող եք գործածել շաբաթը 2-3 անգամ:

Վիտամին А և Е

Այս վիտամինները չափազանց կարևոր են եղունգների համար: Գնեք այս վիտամինները դեղատներից և ամեն օր, քնելուց առաջ քսեք եղունգներին:

Ոտքերի եղունգների ճիշտ խնամք. պեդիկյուր

manikur-pedikuris-kursebi-Silaki-tipsebi-dagrZeleba-GEO879051-283876

Երբ կնոջ ոտքերի եղունգները գեղեցիկ են՝ անկախ տարվա եղանակից, նշանակում է՝ նա առավելագույս զբաղվում է իր արտաքին խնամքով: Սա բարդ գործ չէ: Ուղղակի պետք է այն սովորություն դարձնել:

Նախ ամեն օր 10-15 րոպեով ոտքերը ջրի մեջ դրեք: Վաննային ավելացրեք մի քանի կաթիլ նարդոսի (լավանդա) և եթերային յուղեր: Դա կանցկացնի ոտքերի հոգնածությունը, իսկ տաք ջուրը կփափկեցնի եղունգները: Եթե կարիք կա նաև կրունկների չորության դեմ պայքարելու, կարող եք ջրի մեջ մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ լցնել:

Այնուհետև օգտագործեք թեփահեռացման միջոցներ: Եթե մեծ կոշտուկներ կան, վստահորեն կիրառեք սկրաբ, պեմզա ու կրունկի խոզանակ:

Քսեք փափկեցնող քսուք և կարող եք անցնել եղունգներին: Հետեւեք եղունգների աճին. երկարության հարցում, իհարկե, նախընտրությունը Ձերն է, բայց հիշեք, որ դրանց խնամքն ավելի հետեւողական պետք է լինի, քան անգամ ձեռքինը: Օգտագործեք պեդիկյուրի խարտոցն ամեն օր, որպեսզի կանխարգելեք եղունգների սխալ աճը: Դա ոչ միայն գեղեցկության, այլեւ առողջական խնդիր է:

Մանավանդ փակ կոշիկներից ազատվելու այս շրջանում ճիշտ ժամանակն է ոտքերի եղունգներին շատ ժամանակ ու խնամք տրամադրելու: Շուտով Դուք հնարավորություն կստանաք ցուցադրելու Ձեր ամենօրյա աշխատանքը՝ առողջ ու գեղեցիկ եղունգները:

Աղբյուրը

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...