Լրահոս

Ինչպե՞ս է Աբու Դաբիի մեծահարուստներից մեկի հայազգի կինը գերեվարությունից փրկել ռեժիսոր Արիկ Մանուկյանին

 

Ռուսական ԶԼՄ-ները վերջերս հայտնել էին մոսկվաբնակ հայ ռեժիսոր Արիկ Մանուկյանի ձերբակալության մասին: Արիկ Մանուկյանն Աբու Դաբիում անօդաչու թռչող սարքով նկարահանում էր հարսանեկան արարողություն, ինչն առանց թույլատվության արգելված է: Ռեժիսորին, նրա եղբորն ու փեսացուի ազգականին ձերբակալել, 6 օր պահել են բանտախցում՝ առգրավելով անձնագրերն ու հեռախոսները: Հիմա նրանք խցում չեն, բայց գտնվում են ոստիկանության հսկողության ներքո: Նրանց մեծ աջակցություն է ցուցաբերել Արաբական Միացյալ Էմիրությունների մեծահարուստներից մեկի հայուհի կինը՝ Սեդան:

Վերջինս Past.am-ին դեպքի հետ կապված մանրամասներ է ներկայացրել: Նրա խոսքով՝ միջադեպի մասին իրեն պատմել է երգիչ Վարդան Ուրումյանը՝ խնդրելով օգնել: Կինը չի մերժել և ամեն ինչ պատմել է ամուսնուն: Ամուսինն ասել է՝ խնդիր չկա, նկարահանումներն արգելող օրենքը նոր է, անգամ ԱՄԷ-ի շատ բնակիչներ տեղյակ չեն դրա մասին: «Տղաները չորս օրը է՝ կալանավայրում էին, երբ ամուսինս իմացավ և իսկույն ասաց, որ կարող է գնալ, անձնագիրը դնել և նրանց ազատել: Գործին խառնվեց ԱՄԷ-ում ՌԴ դեսպանությունը: Ես Արիկի ծնողներին խոստացա հետևողական լինել: Այցելեցի դեսպանատուն, այնտեղ ինձ ասացին՝ ի՞նչ գործ ունես, ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացիներ են: Ես նշեցի, որ նրանք քրոջս որդիներն են և ազգությամբ հայ: Ինձանից այդ ամենը հավաստող փաստաթղթեր ուզեցին:

Հետո ամուսնուս ընկերը, որը փաստաբան է, խորհուրդ տվեց լիազորագիր հանենք, որպեսզի կարողանանք զբաղվել այդ գործով: Այդ ամենն արեցինք և սկսեցինք համագործակցել Ռուսաստանի հյուպատոսի հետ: Վերջինս մեզ ասաց, որ բերենք տղաների անձնագրերը, որպեսզի լուծվի ազատության հարցը: Նրանց բաց թողեցին, բայց պետք է ուսումնասիրվեն նկարահանումները և որոշվի՝ ի՞նչ պատիժ է սահմանվում, գուցե տուգանեն:

Էմիրատներն օրենքի երկիր է, ով ուզում ես եղիր: Գործն ուղարկվեց վերաքննության, քանի որ Արիկ Մանուկյանը նկարահանել էր սպիտակ եկեղեցին, եկեղեցու կողքն էլ ռազմաբազա կա: Քանի որ նրանք ՌԴ քաղաքացիներ են, տեղի իրավապահները մտածեցին, թե Ռուսաստանի համար գաղտնի նկարահանումներ են արվում: Բայց մեզ հիմա չեն ասում՝ գործն ի՞նչ փուլում է, ի՞նչն են վերանայում: Անգամ Արիկն ու իր եղբայր Մուշեղը վերջերս գնացին, նրանց էլ բան չասացին: Դարձել է «հայոց հարցը»: Տղաները շատ տուժեցին, Արիկի գործերը կանգնեցին, դե գիտեք՝ նա ռեժիսոր է: Նրանք հիմա Դուբայում են, բայց նրանց աչքին չի երևում ո՛չ շքեղ հյուրանոցը, ո՛չ ծովը: Գործը շատ ձգձգվեց: Ամուսինս էլ նամակ է հանձնել շեյխի դիվանին, որ օգնեն: Ամուսինս շատ պատրաստակամ է»,-պատմեց Սեդան:

Մեր զրուցակիցը հավելեց, որ շատ է մտերմացել Արիկ Մանուկյանի հետ, անգամ ծնողներին մամա-պապա է ասում: Վերջում նա հույս հայտնեց, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի:

 



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing