Լրահոս

Ինչպե՞ս է իրեն զգում հնգյակից ողջ մնացած միակ աղջիկը

 

«Հայկական ժամանակի» (armtimes.com-ի) խմբագրությունն ընթերցողներից հեռախոսազանգեր է ստանում, որոնք հետաքրքրվում են, թե ինչպես է իրեն զգում ամիսներ առաջ Երեւանում լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած միակ փոքրիկը:

Աղջնակի հայրը՝ Վարդան Կարապետյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Ռոզին իրեն լավ է զգում, առողջական խնդիրներ չունի, մեծանում է: Շուտով նա կբոլորի կես տարին:

Երեխան այժմ կշռում է մոտ 5 կգ: Ծնողները շարունակում են ամեն ամիս նրան տանել Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն («Մարգարյան» ծննդատուն)՝ բուժզննության ենթարկվելու: Վարդան Կարապետյանն ասաց, որ դա ընդամենն ապահովության համար է:

Մեծամորում բնակվող երիտասարդ ընտանիքում մայիսի 3-ին հնգյակ էր ծնվել: Հայաստանի համար դա աննախադեպ երեւույթ էր: Երեխաները, սակայն խորը անհասություն ունեին, կշռում էին 650-950 գրամ, եւ նրանցից չորսը, ցավոք, չկարողացան հաղթահարել կյանքին սպառնացող վտանգը:

Ռոզիի հայրը նաեւ տեղեկացրեց, որ արդեն տեղափոխվել են իրենց նոր բնակարան: Այն նրանց նվիրաբերել էր Մայր Աթոռը: Ընտանիքը մինչ այդ ապրում էր Մեծամորի հանրակացարանում՝ ամուսնու հարազատների հետ միասին: Երեխաների ծնվելուց հետո նրանց օգնության ձեռք մեկնեցին նաեւ տարբեր գործարարներ:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am