Լրահոս

Ինչպե՞ս է Սեյրան Օհանյանը մեկնաբանում Խորենացու փողոցում տեղի ունեցող զարգացումները․ «Ժողովուրդ»

 

ohanyan1

mitk.am — Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից պարզել, թե նախարարն ինչպես է մեկնաբանում Խորենացու փողոցում տեղի ունեցող զարգացումները, ինչպես է տեսնում դրանց հանգուցալուծումը. ի վերջո, կիզակետում նաև ազատամարտիկներ են:

Ի պատասխան մեր հարցմանը՝ Հովհաննիսյանն ահա թե ինչ ասաց. «Ձեզ ինչ էլ ասենք, շուռ եք տալու այնպես, որ բանակին վարկաբեկեք»: Իհարկե, հասկանալի է, որ Սեյրան Օհանյանն ասելիք չունի, և այս ագրեսիան ու «մուննաթով» պատասխանը ադեկվատ մարդուն բնորոշ չէ: Հետաքրքիր է` ինչու է Արծրուն Հովհաննիսյանն իր անմիջական ղեկավարի` նախարարի անձը բանակի հետ նույնականացնում:

Նախարարը մարդ է, որը ղեկավարում է բանակը, թե ինչպես, թող մեր ընթերցողները դատեն: Բայց նախարարի, նրա թիկնազորի, մերձավորների կոռուպցիոն գործունեության մասին հրապարակումները դեռ չի նշանակում բանակի վարկաբեկում:

Ընդհակառակը, մենք մեր հրապարակումներով փորձում ենք բանակի երակներից հեռացնել զինվորների արյունով սնվող տիզերին: Բավական է, կա՛նգ առեք»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing