Ինչպե՞ս է ճգնաժամն ազդել օլիգարխների վրա

0

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ 2020թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ։

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ:

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»` ավելի քան 17.7 մլրդ դրամ մուտքերով։

Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո»-ն է` ավելի քան 15 մլրդ դրամ մուտքերով։

Երրորդը` «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն է` ավելի քան 5 մլրդ դրամ մուտքերով։

Չորրորդ տեղում «ՍիՓիԷս ՕԻԼ»-ն է` ավելի քան 4 մլրդ դրամ մուտքերով։

Հնգյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստան»-ը` ավելի քան 3,8 մլրդ դրամ մուտքերով։  

Խոշոր հարկատուների տասնյակում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 3,479,534 միլիարդ դրամ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»,-ն՝ 3,462,060 միլարդ դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ 3,383,245 միլիարդ դրամ, «Ֆլեշ»-ը՝ 3,179,923 միլիարդ դրամ և «Ակվիլոն թրեյդ» ընկերությունը՝ 2,972,097 միլիարդ դրամ հարկերով:  

2019 թվականի հունվար-մարտ ամիսների դրությամբ ՀՀ ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էր՝ վճարած 13 մլրդ 670 մլն 572 հազար դրամի չափով հարկերով:

Երկրորդ ամենախոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն էր՝ վճարած 12 մլրդ 835 մլն 701 հազար դրամ հարկերով:

Սրան հաջորդում էր «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ վճարած 4 մլրդ 409 մլն 433 հազար դրամ հարկերով:

Չորրորդ ամենախոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն էր՝ վճարած 3 մլրդ 918 մլն 983 հազար դրամ հարկերով:

Հինգերորդ ամենախոշոր հարկատուն «Սիփիես Օիլ Քորփորեշյն» ընկերությունն էր՝ վճարած 3 մլրդ 803 մլն 507 հազար դրամ հարկերով: 

6-րդ խոշոր հարկատուն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն էր՝ վճարած 3 մլրդ 637 մլն 85 հազար դրամ հարկերով:

Դրան հաջորդում էր «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը՝ վճարած 3 մլրդ 571 մլն 517 հազար դրամ հարկերով:

8-րդ խոշոր հարկատուն «Հայկական Ատոմային էլեկտրակայան» ընկերություն էր՝ վճարած 2 մլրդ 947 մլն 647 հազար դրամ հարկերով:

9-րդ խոշոր հարկատուն «Մաքս պետրոլ» ընկերությունն էր՝ վճարած 2 մլրդ 595 մլն 815 հազար դրամ հարկերով:

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում էր «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» ընկերությունը՝ վճարած 2 մլրդ 312 մլն 623 հազար դրամ հարկերով:

2019-ի առաջին եռամսյակում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Ընդ Հոլդինգը» վճարել էր 1,316,943 միլիարդ դրամի, իսկ Սիթին՝ 1,564,916 միլիարդ դրամի հարկ: 2020-ի առաջին եռամսյակում՝ «Ալեքս Ընդ Հոլդինգը» վճարել է 1 մլրդ 741 մլն դրամի, իսկ Սիթին՝ 2 մլրդ 97 մլն դրամի հարկ: 


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները