Խորհուրդներ Հետաքրքիր

Ինչպե՞ս մաքրել հետքերը կահույքի վրայից

 

m21m_1

Փայլուն մակերեսով կահույքի հիմնական թերությունն այն է, որ նրա վրա երևում են տարբեր վնասվածքները՝ քերծվածքներն ու սպիտակ հետքերը, որոնք առաջանում են՝ վրան տաք սպասք դնելիս: Կահույքի վրայի քերծվածքները վերացնելու համար անհրաժեշտ են հետևյալ պարագաները՝

– պարաֆին

– մոմ

– կարմիր գինի

– ձիթապտղի յուղ

– անձեռոցիկ

Կահույքը քերծվածքներից մաքրելու համար՝ վերցնել կարմիր գինի, ձիթապտղի յուղ և հավասար քանակությամբ խառնել, քսել կահույքի վնասված մասերին և թողնել որոշ ժամանակ, որպեսզի ներծծվի: Հետո չոր և մաքուր անձեռոցիկի օգնությամբ մաքրել տվյալ մասը: Սպիտակ հետքերը կահույքի վրայից մաքրելու համար՝ վերցնել մի կտոր պարաֆին և քսել վնասված մասին: Հետո ծածկել անձեռոցիկով և տաք արդուկով արդուկել: Մի քանի անգամ կրկնել, մինչև հետքը լրիվ վերանա: Այնուհետև այդ մասը մաքրել քաթանե լաթով:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing