LifeStyle Առողջություն

Ինչպե՞ս պայքարել մոծակների դեմ բնական միջոցներով

 

1

Արդեն ամառ է և բոլորիս էլ հուզում է այն հարցը , թե ինչպես այս տապին խուսափել մոծակների խայթոցից: Դրա համար կարելի է պատրաստել հետևյալ բնական միջոցը, որը կվանի մոծակներին և ամենակրևորը չի պարունակում ոչ մի քիմիա:

Մեզ անհրաժեշտ է

  1. 4 ապակյա տարրա
  2. 40 կաթիլ բուսայուղ(լինի դա լիմոնի,մենթոլի,եղևնափայտի,նարդոսի թե էվկալիպտի)
  3.  2 հատ կիտրոն կան լայմ
  4. խնկենու կամ մենթոլի 8 ճյուղ
  5. ջուր
  6. մոմեր

Պատրաստման եղանակը

  1. Տեղավորում ենք 2 ական խնկենու կամ մենթոլի ճյուղերը տարրաների մեջ
  2. Ամեն մի տարրայի 3/4 լցնում ենք ջրով
  3. Ավելացնում ենք ամեն մի տարրայիմեջ 10 կաթիլ յուղը
  4. Կտրատած մրգերը տեղավորում ենք տարրայի մեջ
  5. Ավելացնում ենք ջուրը մինչև վերջ,դնում մոմերը և վառում դրանք
  6. Հեղուկը փոխում ենք 4-5 օրը մեկ

Այս հրաշալի միջոցը ոչ միայն կօգնի մոծակների խայթոցից ազատվել, այլ նաև գեղեցիկ տեսք կհաղորդի ձեր ամառային պատշգամբին կամ լուսամուտագոգին:

Եթե հավանեքցիք կիսվեք ընկերների հետ.


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing