good-banner
LifeStyle Առողջություն

Ինչպե՞ս վերականգնել մազերը հղիությունից հետո

 

uxod-za-volosami

Ինչպե՞ս վերականգնել մազերը հղիությունից հետո.

Բոլորս էլ լավ գիտենք, որ հղիությունից հետո բոլոր կանանց մոտ առաջանում են պռոբլեմներ մազերի հետ կապված: Միանգամից ասենք , որ դուք միակը չեք, որ ունի այս խնդիրը, այնպես որ մի մտահոգվեք և հետևեք մի քանի խորհուրդների.

Ինչու՞ են կնոջ մազերը հղիության ժամանակ դառնում ավելի փարթամ և առողջ

Նախ հղիության ժամանակ մազի կենսական շրջանը մեծանում է : Եթե սովորականում աղջիմը օրական կորցնում է մինչև 100 մազ, ապա հղիության ժամանակ գործնականումշատ քիչ՝անշոշափելի: Ցավոք, երեխայի ծննդից հետո մազի կենսական ցիկլը վերականգնվում է և մի բան էլ ավելի,սկսում է վերականգնել ՙՙկորցրածը՚՚, այսինքը , թափվում են կրկնակի շատ:

Խնդիրներ, որոնք ունենում են կանանց մեծամասնությունը

Մազերի թափվելը.

Ծննդաբերությունից հետո մազերի թափվելու պատճառը կապված է հորմոնների հետ՝բանն այն է , որ երեխայի ծննդից հետո կնոջ մոտ կտրուկ իջնում է էստրոգենների քանակը, որոնք էլ պատասխանատու են մազերի որակի համար: Բայց մի մտահոգվեք մոտ 6 ամսից ձեր օրգանիզմը նորից կընկնի իր բնականոն հունի մեջ: Իհարկե դրա համար անհրաժեշտ է առողջ սննդակարգ՝վիտամիններ և սննդային այլ հավելումներ:

Չորություն.

Եթե հղիությունից հետո մազերը չոր են ,նշանակում է դուք բավարար քանակությամբ հեղուկ չեք օգտագործում: Կրծքով կերակրելիս կինը օգտակար նյութերի մեծ մասը տալիս է երեխային կաթի միջոցով, այնպես որ պետք է հետևել վիտամինների պակասի նշաններին և վերականգնել դրանք:

Գունափոխություն.

Շատ հաճախ հղիությունից հետո մազերը մգանում են 2-3 տոն: Դա կապված է օրգանիզմում հորմոնալ վերակռուցումների հետ և, ցավոք, ոչնչով դրա վրա ազդել հնարավոր չէ:

Ինչպես խնամել մազերը դրանք չվնասելու համար

Ամենաանվտանգ մեթոդները դրան ք ժողովրդական մեթոդներն են բնական նյութերով: Հաճախ օգտագործեք կռատուկի յուղ (репейное масло), գերչակի յուղ, ձիթայուղ: Կատարեք իրար հաջորդող յուղային պրոցեդուրաներ ամեն լվանալու ժամանակ: Կատարեք գլխի թեթևակի մերսում յուղերով շաբաթը 1-2 անգամ և կտեսնեք շոշափելի արդյուք:

Գործող միջոց են համարվում նաև դեղաբույսերով ողողումները՝ երիցուկի, կաղնու կեղևի, կեչու ցողունի ,տերևների թուրմ և այլն: Շատերը օգտագործում են եթերայուղեր շամպուններին խառնած ՝նարնջի, իլանգ-իլանգի  (եթերայուղը կա դեղատներում):

Ամենաէֆֆեկտիվ միջոցը, որոշ շամանակով հրաժարվել քիմիական շամպուններից և գլուխը լվանալ բնական կիջոցներով՝ տարեկանի թրջած հաց,ձու:

Ինչպես նաև շատ էֆֆեկտիվ է մազերի համար մազերի տնային դիմակը ՝ սխտորի և չիլի պղպեղի խառնուրդով՝

Սխտորի մեկ պճեղը, չիլի պղպեղը թողնում եք օղու մեջ թրմվի մութ տեղում 15 օր և դրանով մերսում գլուխը , ամեն լվանալուց կես ժամ առաջ:

Սակայն սա նաև վտանգավոր է գլխի մաշկի համար, քանի որ կարող է այրել այն:

Մասնագիտորեն մազերը կարելի է վերականգնել հետևյալ միջոցներով՝

Կրիոթերապիա ՝հեղուկ ազոտի միջոցով:

Լազերային թերապիա՝ հատուկ սանրով, որը լազերային ճառագայթներ է արձակում, սանրում են մազերը, որի հետևանքով մազի արմատում արագանում է սպիտակուցի սինթեզը և խթանում օգտակար նյութերի ներծծմանը:

Ռոլլերբոլ.

Օգտագործում են ինֆրակարմիր ճառագայթները մազերի չորացնելու համար: Լայն տարածված է նաև վարսահարդարման սրահներում :

Ինչպե՞ս հաղթահարել մազաթափությունը հղիությունից հետո:

  • Մի ներկեք և մի հարդարեք
  • հազվադեպ օգտագործեք վարսահարդարիչը
  • մերսեք գլխամաշկը քնելուց առաջ
  • մի նյարդայնացեք
  • լավ սնվեք
  • նիհարելու դիետաներ մի պահեք գոնե մինչև  կես տարի:

Հիշեք ամենակարևորը ձեր և ձեր փոքրիկի առողջությունն է :

 

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...