Ինչպես ազատվել մոծակներից

44

Եթե ձեր տունը կամ ամառանոցը անտառի մեջ են գտնվում, ապա դա միշտ նշանակում է, որ մոծակների արշավանքներն անխուսափելի են։ Hing.am-ը մի քանի խորհուրդ է պատրաստել, թե ինչպես ազատվեք թռչող արնախումներից։

1. 100 գրամ կամֆորայի կամ կատվախոտի կաթիլները տաքացրեք և կազատվեք ճանճերի և մոծակների ներկայությունից նույնիկ շատ մեծ տարածքներում։

2. Մեխակի, ռեհանի, անիսի, էվկալիպտի եթերայուղերը քսեք մաշկի բաց հատվածներում (5-10 կաթիլ մեկ բաժակ ջրին), կամ գցեք կրակի աղբյուրի վրա՝ կամին, խարույկ, մոմ կամ տաքացված թավա։ Այս բույսերի յուղով թրջեք բամբակը և դրեք պատուհանի գոգին։

3. Եթե որոշել եք հանգստանալ բնության գրկում խարույկի մեջ գիհիի ճյուղեր գցեք։

4. Մայրիի յուղի հոտը կվախեցնի ոչ միայն մոծակներին, այլև ճանճերին և խավարասերներին։

5. Ոչ մի միջատ չի կպչի ձեր դեմքին, եթե լվացվեք օշինդրի արմատների եփուկով (արմատները եռացնել ջրով, թողնել 20-30 րոպե և լվացվել)։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache