LifeStyle Առողջություն

Ինչպես ազատվել տարիքային պիգմենտային հետքերից

 

sat

Արևի ճառագայթների ազդեցությունը, հորմոնալ ու տարիքային փոփոխությունները կարող են դառնալ ձեռքերի,մեջքի, կրծքի և դեմքի մաշկի վրա պիգմենտային հետքերի առաջացման պատճառ: Այդ հետքերը կարող են նաև առաջանալ վիտամինների պակասի, գենետիկ հակվածության կամ լյարդի խնդիրների հետևանքով:

 

Ինչպես ազատվել պիգմենտային հետքերից

 

Որպես կանոն՝ տարիքի հետ կապված պիգմենտային հետքերը առողջության համար վտանգ չեն ներկայացնում, սակայն էսթետիկ տեսանկյունից դրանք շատ տհաճ են: Takprosto.cc կայքը ներկայացրել է մի արդյունավետ միջոց, որը կօգնի սպիտակեցնել մաշկն ու ազատվել պիգմենտային հետքերից: Ընդ որում այն կարելի է պատրաստել տնային պայմաններում:

 

Բաղադրությունը.

 

·         1 հատ կարմիր սոխ,

 

·         ½ բաժակ խնձորի քացախ:

 

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

 

Սոխը մանր կտրատել, ավելացնել խնձորի քացախը և հարիչի օգնությամբ մանրացնել: Ստացված զանգվածը քամել, այնուհետև այդ հեղուկի մեջ թրջել բամբակյա տամպոնը և քսել հետքերին: Այս պրոցեդուրան ամեն օր կատարելու դեպքում ընդամենը 2-4 շաբաթ անց մաշկը ձեռք կբերի հավասար երանգ:

 

Հարկ է հիշել, որ ցանկացած կոսմետիկ պրոցեդուրա կատարելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել մաշկաբանի հետ՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Բացի այդ, հարկավոր է նախապես ստուգել խառնուրդը՝ ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար:

 

Այնուամենայնիվ՝ շատ ավելի հեշտ է կանխել պիգմենտային հետքերի առաջացումը, քան ազատվել դրանցից, ուստի աշխատեք ընտրել այնպիսի քսուք, որը գոնե նվազագույնս կպաշտպանի մաշկը արևի ճառագայթների ազդեցությունից:

Աղբյուրը ՝med.tert.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing